«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը, «Վերադարձ Հայաստան» հիմնադրամը և Երևանի քաղաքապետարանն ազդարարել են «Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոն» նախագծի՝ Հայաստանի ամենակարևոր սպորտային իրադարձություններից մեկի մեկնարկը:

Ավանդույթի համաձայն, հայաստանաբնակ և արտասահմանից ժամանած հազարավոր վազորդներ հոկտեմբերին կհավաքվեն Երևանում՝ իրենց ուժերը փորձելու 5, 10 և 21կմ երկարությամբ վազքուղիներում:

«Կոկա-Կոլա բրենդի գործունեության հիմքում միասնականություն և երջանկություն տարածելն է: Կիսամարաթոնը հիանալի հնարավորություն է ոչ միայն վազելու մշակույթը խրախուդելու, այլև մարդկանց միավորելու, իրար աջակցելու, միասին տոնելու և լավ ժամանակ անցկացնելու համար: Այն նաև դրդում է մարդկանց բարձրացնել նպատակների նշաձողն ու հասնել դրանց: Այս ամենը համապատասխանում է մեր ընկերության արժեքներին, և մենք ուրախ ենք արդեն երկրորդ տարին անընդմեջ աջակցել այս նախագծին»,- ասել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը։
 

Կիսամարաթոնը բաց է թե պրոֆեսիոնալ, թե սիրողական վազորդների համար՝ անկախ փորձառության մակարդակից: Այն 4 տարբեր երկարությամբ վազքուղի ունի. 1 կմ՝ նախատեսված 7-12 տարեկան երեխաների համար, ինչպես նաև 5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներ: Բացի հիմնական վազքից, «Երևան Կիսամարաթոն վազքի ակումբի» շրջանակում վազքի դաընթացներ են կազմակերպվում: Շաբաթական երեք անգամ անցկացվող մարզումները բաց են բոլորի համար և հարմար են խմբակային վարժանքի, ինչպես նաև պրոֆեսիոնալ մարզիչների կողմից խորհուրդներ ու ուղղորդումներ ստանալու համար:

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարարաթոնը Հայաստանում առողջ ապրելակերպ և սպորտային տուրիզմ խթանելու կարևոր առաքելություն ունի՝ երկիրն այցելությունների և հայրենադարձության համար ավելի գրավիչ դարձնելով: Ամեն տարի Կիսամարաթոնը շարունակում է ամենատարբեր տարիքի մարդկանց ներգրավել՝ խրակուսելով առողջ ապրելակերպը և վազելու սովորությունը: Մեր նպատակն է Երևան Կիսամարաթոնն տարածաշրջանում ամենակարևոր սպորտային իրադարձությունը դարձնել: Շնորհակալություն եմ հայտնում մեր բոլոր գործընկերներին, այդ թվում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությանն ու Երևանի քաղաքապետարանին, այս հիանալի նախաձեռնությանն աջակցելու համար» ասել է «Վերադարձ Հայաստան» Հիմնադրամի փոխտնօրեն, «Երևան Կիսամարաթոն» ծրագրի ղեկավար Անահիտ Ադամյանը:

5, 10 և 21 կմ երկարությամբ վազքուղիներում հաղթողներին տրվող դրամական պարգևներից բացի «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» հատուկ անակնկալ է պատրաստել 10 և 21կմ վազքուղիներում ամենաարագ հայաստանաբնակ տղամարդ և կին վազորդների համար: Ընկերությունը նրանցից յուրաքանչյուրին կապահովի մեկ տարվա բարձրակարգ «Bonaqua» ջրի պաշարով՝ 730լ:

«Կոկա-Կոլա Երևան Կիսամարաթոնն» ունի նաև բարեգործական բաղադրիչ. վազքին մասնակցելու են հաշմանդամ վազորդներ, որոնք մրցելու են 5 կմ վազքուղում: Բացի այդ Կիսամարաթոնի մասնակիցները հնարավորություն ունեն աջակցել «Դասավանդիր Հայաստան», «ՀԲԸՄ մանկական կրթական կենտրոններ», «Օրրան», «Բարի տնակ կենտրոն» բարեգործական ծրագրերին՝ գրանցման հայտերը լրացնելիս առցանց նվիրատվություն կատարելով: Մասնակցության համար անհրաժեշտ է նախապես գրանցվել www.yerevan21.am կայքում:

Կիսամարաթոնը հմտորեն կազմակերպված միջոցառում է, որը հավաստագրված է միջազգային մարաթոնների ասոցիացիայի կողմից և ունի միջազգային չափանիշներին համապատասխանող վազքուղի:

Բացի «Կոկա-Կոլա Ընկերությունից», «Վերադարձ Հայաստան» հիմնադրամից և Երևանի քաղաքապետարանից, կազմակերպիչների թիմում են Կոնվերս բանկը՝ կիսամարաթոնի պաշտոնական բանկը, Tri-Club Yerevan տրիատլոնի ակումբը, Վազորդների հայաստանյան ակումբը և «ԲԱՐՐԻ», «ՇոփԻն» ընկերությունները: