Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունը յոթ տարիների ընթացքում արդեն վեցերորդ անգամ է ինչ ճանաչվում է Դոու Ջոնս Կայունության ինդեքսի առաջատար ըմպելիք արտադրող համաշխարհային ընկերություն։

Տասնմեկ կատեգորիաներում առավելագուն միավորներ և իննը այլ ոլորտներում կատարած դրական բարեփոխումներ՝ ահա թե ինչով էր պայմանավորված մեր ընկերության զբաղեցրած առաջատար դիրքը։

Ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն Զորան Բոգդանովիչն այս առիթով իր խոսքում նշեց․ «Մենք հպարտ ենք, որ մեր աշխատակիցների և գործընկերների նվիրվածությունը կայուն գործելակերպին կրկին հանգեցրել է նման ճանաչման։ Մենք գիտակցում ենք, որ սա ընդամենը ակնթարթ է։ Մեր աշխատանքը  երբեք չի դադարում, քանի-որ մշտապես կատարելագործվելու տեղ կա։ Սա է պատճառը, որ մենք նման շեշտադրում ենք անում Մեր ընկերության կայունության թիրախների և երկարաժամկետ արդյունքի կարևորության վրա։

 

2018 թվականի կայունության կարևոր ցուցանիշներ, որոնք նպաստեցին մեր գնահատականին

  • Մենք հասանք մեր գիտական հանձնառությանը՝ 25 տոկոսով կրճատելով ածխածնային արտանետումները մեր ողջ արժեշղթայում (ի համեմատ 2010 թվականի), մինչդեռ մեր թիրախը սահմանված էր  2020 թվականը։ Այսպիսով մենք խնայեցինք 1.27 միլիոն տոննա ածխածնային արտանետումներ։ 
  • Մեր աշխատակիցների ներգրավվածության գնահատականը 88 տոկոս է, որը FTSE 100 ընկերությունների միջին գնահատականից բարձր է։
  • Ղեկավար պաշտոններ զբաղեցնող կանայք կազմում են 37 տոկոսը, իսկ մեր թիրախն է հասնել 50 տոկսոի մինչև 2025 թվականը;
  • Մատակարարման ծախսերի՝ 3.237 միլիոն եվրոյի 98 տոկոսը տեղական էր, որը միտված էր աջակցել զբաղվածության և բիզնեսի խթանմանը այն երկրներում, որտեղ մենք գործունեություն ենք ծավալում։ Մեր կողմից վճարված տեղական հարկերը կազմել են 328 միլիոն եվրո։
  • Մենք ներդրեցինք 7.9 միլիոն եվրո համայնքների բարեկեցությանն ուղղված ծրագրերում, որից շուրջ 1/3-ը Երիտասարդների զարգացում ծրագրի շրջանակում՝ օգնելով զարգացնել երիտասարների հմտությունները բիզնես և կյանքի հմտություններ դասընթացներ տրամադրելու միջոցով։  
  • Մենք նվազեցրեցինք արտադրական գործընթացներում օգտագործվող ջրի քանակը 22 տոկոսով (ի համեմատ 2010 թվականի);
  • Մենք հաջողությամբ վերականգնեցինք շուկայում վերամշակման համար նախատեսված ընդհանուր առաջնային փաթեթավորման 45 տոկոսը։

Կայուն զարգացման առաքելությունը

2018թ-ի սեպտեմբերին մենք մեկնարկեցինք մեր կայուն զարգացման 2025 թիրախները, որոնք ունեն վեց հիմնական ուղղություն՝ արտանետումների նվազեցում, ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործում, աշխարհն առանց թափոնների, բաղադրիչների ստացում, սննդակարգ, մարդիկ և համայնքներ։ Ամբողջական հանձնառություններին կարող եք ծանոթանալ այցելեով հետևյալ հղմամբ։ Մենք արդեն իսկ գրանցել ենք դրական արդյունքներ և գտնվում ենք մեր թիրախներին հասնելու ճանապարհին։

Կոկա-Կոլա ՀԲՔ-ի ցուցաբերած արդյունքները ճանաչում են գտել նաև այլ առաջատար արդյունաբերական վարկանիշային դասակարգումներում, ինչպիսիք են՝ "CDP Climate Disclosure" , "MSCI ESG Rating" և "FTSE4Good Index" պարբերականները։