«Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերությունը մասնակցել է Երևանում անցկացվող 23-րդ Տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային համաժողովին՝ WCIT-ին:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» աջակցել է համաժողովի կազմակերպման աշխատանքներին, ներկայացրել կայուն զարգացման մոտեցումները, իսկ «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի Ռազմավարության, նորարարության և առևտրային լուծումների գծով տնօրեն Գալիպ Օնարը՝ համալրել WCIT-2019-ի շրջանակում անցկացվող թեմատիկ նիստերի խոսնակների թիմը: «Business interrupted»՝ բիզնեսում նորարար տեխնոլոգիաների կիրառման և ընկերությունների զարգացման համար դրանց կարևորությանն անդրադարձող քննարկման ժամանակ Գալիպ Օնարը խոսել է Կոկա-Կոլա Համակարգի ընկերություններում կիրառվող նորարար լուծումների, նպատակների, հնարավորությունների մասին:

Հարցազրույց Armenia.TV-ի լրագրողի հետ

«Տեխնոլոգիաների կիրառումն այսօր անհարժեշտ է յուրաքանչյուր ընկերությանը՝ անկախ ոլորտից: Մենք ձգտում ենք տեխնոլոգիական նորարարություններն ու դրանց  առավելությունները հասանելի դարձնել մեր սպառողների համար: Նորարարությունը մեր շարժիչ ուժն է: Նորարար լուծումնմերը խթանում են բիզնեսը: Մրցակցային լինելու համար պետք է հետևել տեխնոլոգիաների զարգացմանը, դիտարկել նորարար գաղափարներ և բարձրացնել դրանց ներկայությունը մեր շուկաներում», նշել է Գալիպ Օնարը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի 28 երկրներում նորարարության և տեխնիկական գործընթացները համակարգող փորձագետը կիսվել է փորձառությամբ՝ ընդգծելով ընկերություններում կիրառվող նորարար և թվային տեխնոլոգիաների շնորհիվ սպառողների հետ կապի ամրապնդման ու ծառայությունների բարելավման հնարավորությունները:

«Նորարության երկու ուղղություն ունենք, մեկն ապրանքների նորարարությունն է, մյուսը տեխնոլոգիական: Երկուսն էլ փոխկապակցված են և անհրաժեշտ՝ մեր սպառողներին լավագույն փորձառություն մատուցելու համար: Մեզ համար կարևոր է, որ յուրաքանչյուր սպառող օրվա ցանկացած պահին մեր ապրանքատեսականիում կարողանա գտնել իր համար ցանկալի ըմպելիք, իսկ դրա համար նորարար լուծումների կիրառումը պարտադիր է» Գալիպ Օնար

Բիզնեսի զարգացմանը զուգահեռ, նորարար տեխնոլոգիաները ընդլայնում են նաև ընկերության կորպորատիվ պատասխանատվության ծրագրերի հնարավորությունները՝ մասնավորապես բարելավելով թափոններիի վերամշակման և ջրային ռեսուրսների պահպանման գործընթացները:
Կայուն զարգացման մոտեցումները մշտապես գտնվում են ընկերության ուշադրության կենտրոնում: Համաժողովի ընթացքում նույնպես «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» առիթը բաց չի թողել անդրադառնալ թափոնների վերամշակմանը:

Ընկերությունը  տրամադրել է պլաստիկի և թղթի սորտավորման հատուկ աղբամաններ, կազմակերպիչներին աջակցելով՝ հավաքագրել և այնուհետև վերամշակել համաժողովի ընթացքում գոյացած թափոնները: