Մարտի 19-ին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների բարձրաստիճան պաշտոնյաների միջև անցկացվել է երկու երկրների միջև Առևտրի և ներդրումների շրջանակային համաձայնագրի 2018 թվականի առաջին խորհրդի նիստը:

Հանդիպումը տեղի է ունեցել Վաշինգտոնում՝ ԱՄՆ առևտրի ներկայացուցչությունում: Նիստի նպատակն էր քննարկել առևտրի և ներդրումային հնարավորությունների ընդլայնման հնարավորությունները, ինչպես նաև մատնանշել ոլորտի մարտահրավերները և երկու երկրների միջև համագործակցությունն ընդլայնելու լուծումներ գտնել:

Միջկառավարական նիստերին հաջորդել են  տեղի ունեցել բիզնեսի ոլորտի և երկու կառավարությունների ներկայացուցիչների միջև հանդիպումները, քանի որ Խորհուրդը կարևորում է մասնավոր հատվածի դիրքորոշումը՝ հիմնվելով շուկաներում անմիջականորեն ներգրավված ընկերությունների տրամադրած փորձի և խորհուրդների վրա: Հայկական գործարար համայնքի կողմից բարձրացված միջ-ոլորտային խնդիրների մասին Հայաստանում ամերիկյան առևտրային պալատի նախագահ Արա Հովսեփյանի զեկույցից բացի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը ներկայացրել է ոլորտի մարտահրավերներն ու հնարավորությունները` մասնավոր հատվածի տեսանկյունից:

Իր ելույթում Սփեքը ներկայացրել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի»՝ որպես Հայաստանում առաջին միջազգային ներդրողի և երկրում ավելի քան 22 տարի հաջողությամբ գործող ընկերության փորձը: Բարձրաձայնվել են մի շարք մարտահրավերներ, ինչպես, օրինակ, հարաբերականորեն փոքր շուկան և միջազգային որակի չափանիշներին համապատասխանող մատակարարների պակասը, ինչպես նաև մրցակցային առանձնահատկությունները կարգավորող իրավական դաշտի բացթողումները, օտարերկրյա ներդրումների համար բարենպաստ պայմանների բացակայությունը, ուղեղների արտահոսքը և այլ խնդիրներ:

 

Միևնույն ժամանակ, Սփեքը նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության համար հայկական շուկայի կարևորությունը՝ պատրաստակամություն հայտնելով շարունակելու նպաստել երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը: Բիզնես միջավայրը բարելավելու, ներդրողների համար երկիրն ավելի գրավիչ, իսկ արդեն գործող ընկերությունների համար այն ավելի բարենպաստ դարձնելու  հացում կառավարությանը հետագա աջակցության համար, Սփեքն ընդգծել է միջազգային լավագույն փորձի կիրառման հնարավորությունները՝ առաջարկելով, մասնավորապես, «Կոկա-Կոլա Հելլենիկ» և «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունների աջակցությունը:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան» Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից է, և մենք հպարտ ենք այս 22 տարիների ընթացքում հայկական շուկայում ընկերության արձանագրած ձեռքբերումներով: Մենք մշտապես կարևորում ենք երկրի սոցիալ-տնտեսական զարգամցան գործնթացում  մեր ընկերության մասնակցությունը, թե իրականացվող կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ծրագրերի, թե շուկայում միջազգային լավագույն փորձի կիրառման միջոցով: Պատրաստակամ ենք շարունակել այս կարևոր գործը և հնարավորինս աջակցել, այդ թվում օգտագործելով մեր միջազգային Խմբի փորձն ու գիտելիքները՝ ուժերը միավորելով մեր գործընկերների, մատակարարների, ՀՀ կառավարության ներկայացուցիչների հետ՝ երկրի տնտեսական զարգացման խոչընդոտները հաղթահարելու համար», - խոսքի վերջաբանում նշեց Քրիստոֆ Սփեքը: