«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը մարտի 25-ին Երևան Մոլի այցելուների ուշադրությանն է ներկայացրել իր առաջին Fuzetea հանգստյան անկյունը:

Մինչև տարեվերջ, առևտրի կենտրոնի առաջին հարկում տեղակայված «հանգստի կղզին» մեծահասակների և երեխաների համար մի քանի րոպե հանգստանալու և Fuzetea թարմացնող թեյերը համտեսելու հիանալի հնարավորություն կընձեռի: Մոտակա ամսվա ընթացքում յուրաքանչյուր ուրբաթ, շաբաթ և կիրակի հանգստյան գոտու այցելուների և անցորդների համար կկազմակերպվեն «Դեղձի», «Կիտրոնի» և «Մանգո-արքայախնձորի» գունեղ համային համադրությամբ սառը թեյերի հյուրասիրություն:

«Շատ ուրախ ենք տեսնել Fuzetea ապրանքանիշի նկատմամբ աճող հետաքրքրությունը: Համոզված ենք, որ թեյի և մրգային հյութերի ներդաշնակ ու թարմեցնող համերի շնորհիվ Fuzetea-ն մեծ պահանջարկ կունենա, հատկապես բնական ըմպելիքները նախընտրող մեր սպառողների շրջանում» - նշել է «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը:

Girls serving Fuzetea

Հայկական սպառողին Fuzetea ապրանքանիշը ներկայացվել է այս տարվա փետրվարին՝ սև թեյի երեք համային համադրություններով: Դրանք 500 մլ տարողությամբ շշերով և 250մլ թիթեղյա տարրաներով արդեն հասանելի են Երևանի և հանրապետության այլ խանութներում:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» խմբի հայաստանյան մասնաճյուղն է: Մեր երկրում այն գործում է 1996-ից՝ լինելով «Կոկա-Կոլա» Ընկերության զովացուցիչների միակ լիազորված շշալցնողը: Ընկերության տեսականին ներառում է «Կոկա-Կոլա», «Կոկա-Կոլա Զերո», «Ֆանտա», «Սպրայտ», «Բոնակուա», «Բըրն», «Փաուրեիդ», նաև «Ֆյուզթի», «Դոբրի», «Ռիչ» և «Շվեփս» ըմպելիքները: