Զբաղվածության երկամյա ծրագիր, որն առաջնորդների նոր սերունդ է պատրաստում

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը ներկայացրել է «RISE Management Trainee» ծրագիրը, որը միտված է տաղանդավոր շրջանավարտներին օգնելու սկսել իրենց աշխատանքային կարիերան, բացահայտել մասնագիտական ներուժն ու համալրել նոր սերնդի առաջնորդների շարքերը:

Lրիվ դրույքաչափով աշխատանք ապահովող այս երկամյա նախագիծը մասնակիցներին հնարավորություն է ընձեռում աստիճանաբար ծանոթանալ արագ սպառման ապրանքների շուկայում աշխատանքին, ստանալ վերապատրաստում ոլորտի լավագույն մասնագետներից, մասնակցել «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» իրականացրած կարևոր ու ազդեցիկ ծրագրերին կամ ղեկավարել դրանք և շատ ավելին:

«Մշտապես փնտրում ենք տաղանդավոր շրջանավարտների, ովքեր հանդես են գալիս թարմ գաղափարներով և արագ զարգանալով՝ ձևավորում ընկերության գործունեությունը: Մեր «RISE» նախագիծը մեծ մասնագիտական ներուժ ունեցող երիտասարդ մասնգետներին բացառիկ հնարավորություն է տալիս, նույնիսկ առանց աշխատանքային փորձի, վճարովի աշխատանքի անցնել,ներգրավվել ազդեցիկ ծրագրերում, կարճ ժամանակում զարգացնել առաջնորդի իրենց հմտություններն ու երկու տարվա ընթացքում փորձառու մասնագետ դառնալ»: «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեք

Ծրագրին կարող են դիմել աշխատանքային փորձ չունեցող կամ մինչև երկու տարի աշխատանքային փորձով, անգլերեն լեզվին վարժ տիրապետող, սովորելու հակում ունեցող և արտերկրում աշխատելուն պատրաստ  ավարտական կուրսի ուսանողներ, ինչպես նաև շրջանավարտներ և մագիստրատուրայի կրթական ծրագրերի մասնակիցներ:

Ցանկացողները կարող են մինչև հուլիսի 1-ը դիմել իրենց նախընտրած բաժին՝ առցանց հայտը լրացնելով https://am.coca-colahellenic.com/en/careers/rise-management-trainee-programme/ կայքում:

 

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը՝ աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խ ոշորագույն ընկերություններից մեկի՝ հայտնի «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի» Ընկերության մասնաճյուղը, Հայաստանում գործունեություն է ծավալում 1996 թվականից: Ընկերությունը Հայաստանում «Կոկա-Կոլա Ընկերության» միակ լիազորված շշալցնողն է:

Ավելի քան 350 մասնագետից բաղկացած տաղանդավոր թիմն ուղղակիորեն ներգրավված է Ընկերության ամենօրյա գործունեությունում և ընկերության հաջողակ գործունեության գրավականն է:

Բիզնես գործունեությանը զուգահեռ հայ հասարակության պատասխանատու անդամ լինելով` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը նախաձեռնել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Երիտասարդության զարգացումը, ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաև համայնքների զարգացումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից են: