Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի գրասենյակային տարածքը, բազմաֆունկցիոնալ սենյակն ու ճաշարանը կարիք ունեն վերածվելու ժամանակակից և կայուն աշխատավայրի՝ մեր 360 աշխատակիցների և հյուրերի համար։ Այս նպատակով «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը այս տարվա փետրվարին հայտարարեց ուսանողական մրցույթ, որի արդյունքներն ամփոփվեցին այսօր։

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերությունը համագործակցելով Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի Կարիերայի կենտրոնի և ուսանողական այլ կառույցների հետ, հայտարարել էր դիզայներական մրցույթ:

Մայիսի 15-ին՝ ժյուրիի քվեարկությամբ մրցույթին մասնակցած ուսանողական աշխատանքներից ընտրված լավագույն երեքը արժանացան դրամական պարգևների: 1-ին տեղ՝ 2000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, 2-րդ տեղ՝ 1000 դոլարին համարժեք ՀՀ դրամ, 3-րդ տեղ՝ 500 դոլարին համարժեք ՀՀ դրամ:

Մրցույթին մասնակցած և առաջին փուլը հաղթահարած ու ամբողջական նախագիծ ներկայացրած Ճարտարապետության և Դիզայնի ֆակուլտետների երեք լավագույնները ճանաչվեցին հաղթողներ՝

I տեղ` Մարիետա Գևորգյան (ամբողջական նախագիծ՝ գրասենյակային տարածք, խոհանոց, բազմաֆունկցիոնալ սենյակ)
II տեղ` Վլադիմիր Սահակյան (ամբողջական նախագիծ՝ գրասենյակային տարածք, խոհանոց, բազմաֆունկցիոնալ սենյակ)
III տեղ` Սերգեյ Սարգսյան (բազմաֆունկցիոնալ սենյակ)

Աշխատանքները ժյուրիի կողմից գնահատվել էին՝ ըստ ստեղծագործական մոտեցման, հանձնած նյութերի որակի և ճշգրտության: Մրցանակները հանձնեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության» գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սպեկը։ Ներկա էին նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի  Կարիերայի կենտրոնի, «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա Ընկերության» ժյուրիի կազմի ներկայացուցիչները, ինչպես նաև տարբեր բաժինների աշխատակիցներն ու ղեկավարները։ Նվերներ ստացան նաև մյուս մասնակիցները, ում նախագծերը չէին հավաքել բավարար միավորներ հաղթող հորիզոնականներում հայտնվելու համար։

Հաղթող ուսանողները շուտով կմասնակցեն իրենց նախագծերի իրականացման աշխատանքներին։