Հուշագրի հիմնական նպատակն է գործընկերություն հաստատել կազմակերպությունների միջև և նպաստել Հայաստանում երիտասարդների համար հավասար կրթական հնարավորությունների ապահովմանն և կրթական համակարգերի կատարելագործմանը` կազմակերպելով և իրականացնելով կրթական տարբեր ծրագրեր և միջոցառումներ։

«Դասավանդի’ր, Հայաստան»  հիմնադրամի գործադիր տնօրեն և հիմնադիր Լարիսա Հովաննիսյանը նշեց,  որ շատ է կարևորում բոլոր երեխաների և երիտասարդների  կրթական հնարավորությունների զարգացման և կատարելագործման հեռանկարների բաց քննարկման գործընթացը։ Հավելեց նաև, որ մեկ կամ երկու կազմակերպություններ չեն կարող ամբողջական լուծում տալ առկա խնդիրներին, այդ իսկ պատճառով առավել քան հարկավոր է համագործակցել թե՛ կառավարության, թե՛ կորպորատիվ ընկերությունների հետ՝ ավելի արագ և արդյունավետ լուծումներ գտնելու համար։ «Շնորհակալություն Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության ամբողջ թիմին՝ համագործակցության պատրաստակամության և հնարավորության համար, ես հավատում եմ, որ նմանատիպ համագործակցություններն իսկապես կարող են բերել դրական և նոր փոփոխություններ երիտասարդների զբաղվածության և մասնագիտական հմտությունների զարգացման ոլորտում». ասաց Լարիսա Հովաննիսյանը։ 

«Երիտասարդների զարգացումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» կորպորատիվ պատասխանատվության գործունեության առանցքային ուղղություններից է: Տնտեսական կայուն զարգացման համար երիտասադության զարգացումն ու համապատասխան մասնագիտական և փափուկ հմտությունների ձեռք բերումը կարևորագույն նախապայման է: Որպես խոշոր գործատու և ոլորտի առաջատար՝ մեր ընկերությունը մեծ փորձառություն ունի բիզնեսում պահանջված հմտությունների և ունակությունների մասով, և կարծում ենք մեր «Երիտասարդների զարգացում» ծրագիրը մասնակիցներին զինում է մասնագիտական ներուժը բացահայտելու և հաջողակ կարիերայի զարգացման համար անհրաժեշտ հմտություններով: Խնդրի կարևորությունը գիտակցելով՝ շարունակաբար ձգտում ենք ընդլայնել մեր համագործակցությունների շրջանակը և ծրագրի զարգացման նոր հնարավորություններ ստեղծել: Առիթն օգտագործելով՝ մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Դասավանդի′ր, Հայաստան» կրթական հիմնադրամի մեր գործընկերներին այս համագործակցության հնարավորության համար, որը համոզված եմ կլինի արդյունավետ և կծառայի երիտասարդության զարգացման և աջակցման մեր կարևորագույն նպատակին», իր ողջույնի խոսքում

նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» գլխավոր տնօրեն Արթուր Սահակյանը: