Կոկա-Կոլա ՀԲՔ-ում կայուն զարգացման առաջամարտիկներից ենք։ Այս տարի ուրախ ենք զբաղեցնել CDP՝ առաջատար հասարակական բնապահպանական բացահայտման հարթակի Մատակարարների ներգրավման առաջատարների ցանկում տեղ ։ Սա նշանակում է, որ օրինակ ենք ծառայում մեր գործողությունների և ռազմավարությունների միջոցով, որպեսզի կարողանանք ածխածնի և կլիմայի փոփոխության հարցերը լուծենք ողջ մատակարարման շղթայում՝ սկսած բույսերի տնկման ու հավաքման աշխատանքներից մինչև հոսքագիծ։

Ածխածնի բացահատման նախագծի առաջատարների ցուցակում առաջատար դիրք զբաղեցնելու շնորհիվ գնահատված 3300 ընկերությունների առաջատար 2%-ի շարքում ենք։ 

Մենք աննկարագրելի հպարտ ենք ստանալ կայուն զարգացման ևս մի մրցանակ, այս անգամ, մեր ողջ արժեշղթայի համար: Մեր մատակարարները կարևոր գործընկեր են մեր բիզնեսի կայուն հաջողության համար: Սա մեզ թույլ է տալիս ունենալ մեծ ազդեցություն մեր գործարաններից դուրս՝ բարելավելով շրջակա միջավայրն ու հասարակությունը:​​ Մարսել Մարտին, Խմբի մատակարաման շղթայի տնօրեն

Մենք հավատում ենք, որ բիզնեսները կարևոր դեր են խաղում  այսօրվա կլիմայականմարտահրավերների կայուն լուծումներ հայտնաբերելու հարցում: Հանդիսանալով ամենամեծ գնորդներից մեկը, մենք կարող ենք նպաստել մեծ փոփոխությունների մատակարարման շղթայում արտանետումները նվազեցնելու համար: Այն քայլերը, որոնք արդեն իսկ ձեռնարկվել են, հետևյալն են`

  • Աշխատում ենք սառնարանների մատակարարերի հետ, որպեսզի մշակենք էներգաարդյունավետ և հիդրոֆլյուռոկարբոնից զուրկ սառնարաններ
  • Աշխատում ենք փաթեփավորման ընկերությունների հետ, որպեսզի ստեղծենք թեթև  փաթեթավորում  ու վերամշակված ​ավելի շատ նյութեր օգտագործենք:
  • Աշխատում ենք վերամշակող կազմակերպությունների հետ, ստեղծելու թափոնների հավաքման և վերամշակման սխեմաներ:
  • Աշխատում ենք գյուղատնտեսական ապրանքների մատակարարների հետ ինչպիսիք են` Rainforest Alliance, Fair Trade, Bonsucro and the Sustainable Agriculture Initiative Platform միջազգային սերտիֆիկացում ստանալու համար։

Այս նախաձեռնությունները նպաստում են մեր 2020թ․ հանձնառություններին՝ նվազեցնել ածխածնի ընդհանուր արտանետումները 25%-ով համեմատած 2010թ․ իրավիճակի հետ։ 2016թ․ նվազեցրել ենք սա 20․6%-ով և 2017թ․ գրանցել ենք 23․2% նվազեցում․ այսպիսով, մենք մեր նպատակին հասնելու ճիշտ ուղու վրա ենք։ 

Սա առաջին անգամը չէ, որ մենք պատիվ ենք ունեցել արժանանալու հեղինակավոր CDP վարկանիշին՝ նվաճելով Կլիմայի և Ջրի ցուցակների ամենաբարձր "A" վարկանիշը 2017թ․։  Մենք նաև համաշխարհային կայուն զարգացման առաջատարն ենք ըմպելիքի ոլորտում՝ չորս տարի շարունակ հանդիսանալով առաջատարը Դոու Ջոնս համաշխարհային և Եվրոպայի կայունության ինդեքսներում։

 

2017թ․ ճանաչվել ենք նև կայուն զարգացման համաշխարհային առաջատար ըմպելիքի արտադրության ոլորտում՝ չորրորդ տարինա նընդմեջ առաջատար դիրքը զբաղեցնելով Դոու Ջոնս Կայունության ինդեքսում։ 

Մատակարարների ներգրավածության առաջատարների ցանկին ծանոթանալու և արդյունքներն իմանալու համար կարող եք ընթարցել Closing the Gap: Scaling up sustainable supply chain practices զեկույցը։