Ըմպելիքների ոլորտում այս յուրահատուկ ձեռքբերումը ցույց է տալիս Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերության առաջատար կայուն փորձը և թափանցիկ հաշվետվողականությունը

Կոկա-Կոլա ընկերության առաջատար շշալցնող Կոկա-Կոլա ՀԲՔ ընկերությունը չորրորդ տարին անընդմեջ ճանաչվում է Դոու Ջոնս Կայունության ինդեքսի առաջատար ըմպելիք արտադրող համաշխարհային ընկերություն։ 2016թ թվականին կայուն զարգացման գերազանց կատարողականի, հատկապես՝ աշխատանքային պրակտիկայի, զարգացող շուկաների, առողջության և սնուցման, ինչպես նաև բնապահպանական ոլորտում ռազմավարության շնորհիվ, մենք գրանցել ենք 90 միավոր, ինչը 38 միավորով բարձր է մեր ոլորտի միջին արդյունքից։

Հիմնվելով նախորդ տարիների բարելավումների վրա, 2016 թվականին Կոկա-Կոլա ՀԲՔ-ն նվազեցրել է մեկ լիտր ըմպելիք արտադրելու համար անհրաժեշտ ջրի ծավալը 3%-ով, 5%-ով կրճատել էներգիայի քանակը, որը ծախսվել է արտադրության ժամանակ, ինչպես նաև վերամշակման շնորհիվ վերականգնել  շուկայում հայտնված փաթեթավորման 37%-ը։

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն սպասարկում է շուրջ 600 մլն․ սպառողի 28 երկրներում։ 2016 թվականին Ընկերությունը ներդրել է 7,3 միլիոն եվրո՝ իր նախահարկային եկամուտի 1,6%-ը, որն ուղղված են եղել համայնքի բարեկեցությունը բարելավելուն՝ կենտրոնանալով բնապահպանական և ջրի կայուն կառավարման, ինչպես նաև երիտասարդների զարգացման ծրագրերի վրա։ Այս նպատակով Ընկերությունը համագործակցել է 294 ՀԿ-ների հետ։

 

2016թ կայուն զարգացման հիմնական ձեռքբերումներ

  • 31,083 նոր աշխատակից
  • 35,000 մատակարար մեր արժեշղթայում
  • 1 բիլիարդ մատակարարման ծախսեր
  • 281 միլիարդ եվրո վճարված հարկ
  • Տարեկան 6% ածխածնի ուղղակի արտանետումների կրճատում
  • Տարեկան յուրաքանչյուր մեկ լիտր արտադրված ըմպելիքից առաջացած թափոնների 33% կրճատում
  • Աշխատակիցների կայուն ներգրավածության արդյունք՝ 88%

 

Կարդացեք ավելին Կոկա-Կոլա ՀԲՔ-ի կայուն կատարողականի մասին հետևյալ հղումով՝  http://coca-colahellenic.com/en/sustainability/.

 

Կոկա-Կոլա ՀԲՔ Խմբի մասին

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն Կոկա-Կոլա Համակարգի առաջատար շշալցնողն է ավելի քան 2 բիլիարդ միավոր արկղ վաճառքի ծավալով։ Այն ընդգրկում է լայն աշխարհագրական տարածություն՝ գործելով 28 երկրներում և ծառայելով շուրջ 595 միլիոն բնակչության։ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն առաջարկում է ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի հետևյալ կատեգորիաներում՝ գազավորված, հյութ, ջուր, սպորտային, էներգետիկ, թեյ և սուրճ։ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հանձնառու է խթանել կայուն զարգացումը՝ հասարակության և բիզնեսի համաև արժեքներ ստեղծելու նպատակով։ Այն ներառում է այնպիսի արտադրաքների ապահովումը, որոնք բավարարում են սպառողների կարիքները, բաց աշխատանքային միջավայրը, շրջակա միջավայրը պահպանելով գործունեությունը և տեղական համայքների  սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստումը։

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն զբաղեցնում է առաջատար դիրք Լոնդոնի ֆոնդային բորսայում (LSE: CCH) և իր բաժնետոմսերը գտնվում են Աթենքի բորսայում (ATHEX: EEE). Լրացուցիչ տեղեկության համար կարող եք այցելել http://www.coca-colahellenic.com/։

           

Դոու Ջոնս Կայուն զարգացման ինդեքսի վարկանիշային աղյուսակ                

Այն ձևավորվել է 1999թ․՝ որպես առաջին համաշխարհային ելակետ կորպորատիվ կայուն զարգացման համար։ Ինդեքսները առաջարկվում են RobecoSAM – ի և S&P Դոու Ջոնս ինդեքսների կողմից համատեղ։ Ընկերությունները գնահատվում են խիստ տտեսական, բնապահպանական և սոցիալական չափանիշներով: Ինդեքսները ծառայում են որպես հենանիշ այն ներդրողների համար, ովքեր ներառում են կայուն զարգացման նկատառումները իրենց պորտֆոլիոներում և արդյունավետ ներգրավվածության հարթակ այն ըներկությունների համար, ովքեր ցանկանում են ընդունել կայունության լավագույն փորձերը։ Լրացուցիչ տեղեկատվության համար կարող եք այցելել http://www.sustainability-indices.com/

Համայնքի բարեկեցությունն ու բնապահպանությունը մեր Խմբի կորպորատիվ մշակույթի անբաժանելի մասն է։ Շատ ուրախ եմ և հպարտ տեսնել, որ մեր Ընկերությունը շատ ձեռքբերումներ է գրանցել այս ոլորտում՝ օրինակ ծառայելով այլ ընկերություններին և խրախուսելով միանալ։ Վահան Ստեփանյան, ԿԿՀԲՔԱ Կայունության տնօրեն