Մայիսի 10-ին՝ Ընկերության 20-ամյա գործունեությանը նվիրված պաշտոնական միջոցառման ընթացքում, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն ամփոփել է նախորդ տարիներին ծավալած գործունեությունն ու արձանագրած ձեռքբերումները:

 

Արդեն 20 տարի է՝ Հայաստանում գործում է «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը` աշխարհում ոչ ալկոհոլային զովացուցիչ ըմպելիքներ արտադրող խոշորագույն ընկերություններից մեկի մասնաճյուղը, որն առաջարկում է ըմպելիքների մեծ ընտրանի:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընտանիքի կարևոր անդամն է, և հպարտ ենք Հայաստանում մեր թիմի հաջողություններով: Մասնագետների ջանքերի շնորհիվ` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության արտադրած ըմպելիքներն աչքի են ընկնում միջազգային լավագույն չափանիշներին համապատասխանող որակով: Այս տարի ուրախ ենք նշել մեր հայաստանյան մասնաճյուղի զարգացման պատմության 20-ամյա հոբելյանը: Սպասում ենք նորանոր ձեռքբերումների»,- իր ելույթում նշեց «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի տարածաշրջանային տնօրեն Քիթ Սանդերսը:

 Իր հերթին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան ընդգծեց, որ 20 տարվա ընթացքում հիմնական 3 ոլորտ են թիրախավորել՝ գործունեության կայուն զարգացումը, մրցունակ ընկերության կայացումը, ինչպես նաև համայնքների զարգացման մեջ ներդրումների միջոցով հասարակության լիարժեք անդամ դառնալը:

 

Coca-Cola HBC Armenia celebrates its 20th anniversary | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան նշում է իր 20 ամյակը
On May 10, CCHBCA summarized the results of its activity and achievements over the past 20 years.

 

«Մեր Ընկերության հաջողության հիմքում մեր կադրերն են ու այն գործունեությունը, որ ծավալել ենք տարիների ընթացքում: Մեր աշխատակիցները մեր հիմնական հարստությունն են, մոտ 11.000 մատակարարի հետ համատեղ աշխատանքն էլ հիմք է դարձել հետագա զարգացման համար», - նշեց նա՝ ընդգծելով, որ Ընկերությունը հաճախակի աշխատանքի է վերցնում բուհերի շրջանավարտների և հետագայում վերապատրաստում նրանց:

Անցած 20 տարվա ընթացքում «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության ներդրումային փաթեթը կազմել է մոտ 21.5 միլիարդ դրամ, ստեղծվել է ավելի քան 300 աշխատատեղ: Հաջողակ բիզնես գործունեությանը զուգահեռ, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն իրականացրել է կորպորատիվ սոցիալական պատասխանատվության բազմաթիվ ծրագրեր: Ջրային ռեսուրսների կառավարումը, էներգիայի խնայողությունը և կլիմայի պաշտպանությունը, համայնքների և երիտասարդության զարգացումը, առողջ և ակտիվ ապրելակերպի խթանումն Ընկերության կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտի առանցքային ուղղություններից են:

 

«Լինելով Հայաստանում առաջին միջազգային ներդրողներից` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը, անշուշտ, էական դերակատարություն է ունեցել երկրի տնտեսական զարգացման գործում: Մուտք գործելով հայկական շուկա` «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունը ներդրել է միջազգային ամենաբարձր չափանիշներին համապատասխանող բիզնես մշակույթ և գործելաոճ: Շնորհավորում եմ անցած 20 տարվա ընթացքում գրանցած հաջողությունների համար և ապագայում նորանոր ձեռքբերումներ մաղթում»,- ասաց ՀՀ-ում Հունաստանի դեսպան Իոաննիս Տայիսը:

Միջոցառման ընթացքում Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության նախագահ Արսեն Ղազարյանը հատուկ մրցանակ հանձնեց Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովային` նշելով 20-ամյա պատմության ընթացքում կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում Ընկերության ներդրումը:

Միջոցառմանը հյուրընկալվել էին Հայաստանում ԱՄՆ դեսպանը, ՀՀ կառավարության, դիվանագիտական առաքելությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ինչպես նաև «Կոկա-Կոլա Հելլենիկ» Խմբի այլ երկրների մասնաճյուղերի ղեկավարներ և բազմաթիվ գործընկերներ: Ներկաները բարձր գնահատեցին Ընկերության 20-ամյա գործունեությունը` կարևորելով Հայաստանի տնտեսության զարգացման գործում ունեցած ավանդը: