«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը շնորհավորում է Երեխաների պաշտպանության միջազգային օրն ու խոստանում հետագայում էլ շարունակել լինել նրանց կողքին:

Տարիներ շարունակ ընկերությունն այս օրը տարբեր միջոցառումներ է նախաձեռնում՝ փոքրիկների տոնն ավելի հետաքրքիր դարձնելով:

«Բիզնես գործունեությունից բացի, մշտապես կարևորում ենք հայ հասարակության կյանքին «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության ակտիվ մասնակցությունը: Այսօր, սովորույթի համաձայն, մեր գործընկերների հետ մի շարք միջոցառումներ ենք նախաձեռնել, որոնք այս գեղեցիկ օրն ավելի տոնական կդարձնեն թե Երևանում, թե մարզերում բնակվող երեխաների համար»,- նշել է Ընկերության գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան:

 

A girl drinks Dobry juice | Աղջիկը ըմպում է Դոբրի հյութ

Միջոցառումների շարքը մեկնարկել է դեռ մայիսի 29-ին՝ Հյուսիսային պողոտայում բացօթյա համերգով և մուլտֆիլմերի հերոսների մասնակցությամբ բարեգործական ակցիայով: Այն ուղղված էր աջակցելու սոցիալապես անապահով երեխաների ընտանիքներին:

Այսօր՝ հունիսի 1-ին, «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերությունն այլ միջոցառումների էլ է մասնակցում: Մասնավորապես, մի շարք գործընկեր սուպերմարկետներում երեխաների համար հյութերի և կոնֆետների հյուրասիրություն է կազմակերպվել, նրանց նաև նվերներ են բաժանվելու: 

Ընկերությունն այս տարի կրկին աջակցում է գործընկեր «Օրրան» բարեգործական կազմակերպության՝ 200 երեխաների համար կազմակերպած տոնական միջոցառմանը՝ տրամադրելով զովացուցիչ ըմպելիքներ և բնական հյութեր։ Քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող Մանկական այգում էլ երեխաներին տոնական միջոցառում, համերգ և խաղեր են սպասվում, իսկ մինչ այդ կենտրոնական փողոցներում փոքրիկներին Ընկերության աջակցությամբ հյութեր և պաղպաղակ կբաժանեն:

Մայրաքաղաքից բացի, միջոցառումներ են սպասվում նաև մարզերի փոքրիկ բնակիչներին: Ծաղրածուների և մուլտֆիլմների հերոսների մասնակցությամբ, ինչպես նաև կոնֆետների և հյութերի հյուրասիրությամբ «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» Ընկերության աջակցությամբ միջոցառում կկազմակերպվի Արմավիրի Գայ գյուղում: Մոտ 800 երեխայի համար նախատեսված ևս մեկ միջոցառում էլ կկայանա Ծաղկաձորի կենտրոնում: Այդտեղ Երևանից և մարզերից ժամանած 6-13 տարեկան երեխաների համար պարի փառատոնից հետո կկազմակերպվի հյուրասիրություն: