Կոկա-Կոլա ՀԲՔ-ն այսօր հայտարարեց Զորան Բոգդանովիչին որպես Ընկերության Գլխավոր գործադիր տնօրեն նշանակելու մասին։ Նա հաջորդում է Դիմիտրիս Լոիսին, ով կյանքից հեռացավ հոտեմբերին։ Ընկերության բաժնետերերի հաջորդ հանդիպման ժամանակ պարոն Բոգդանովիչի թեկնածությունը կառաջադրվի նաև Կոկա-Կոլա ՀԲՔ տնօրենների խորհրդի գործադիր տնօրենի պաշտոնի համար։

Պարոն Բոգդանովիչը ներկայումս Տարածաշրջանային ղեկավար է, ով պատասխանատու է 12 երկրների գործունեության համար և եղել է Կոկա-Կոլա ՀԲՔ-ի գործող կոմիտեի անդամ սկսած 2013թ։ Նա միացել է Կոկա-Կոլա ՀԲՔ-ին 1996թ և մի շարք ղեկավար պաշտոններ է ստանձնել, ներառյալ՝ Խորվաթիայում, Շվեյցարիայում և Հունաստանում Գլխավոր տնօրենի պաշտոնը։

Զորան Բոգդանովիչ՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Գլխավոր գործադիր տնօրեն

«Հետելով խիստ ընթացակարգերին՝ Խորհուրդն ուրախ է հայտարարել Զորանի որպես Գլխավոր գործադիր տնօրենի նշանակման մասին։ Զորանը մեր խմբի տարբեր երկրներում գրանցել է հիանալի արդյունքներ։ Նրա ունակությունը լավագույնը բացահայտել մարդկանց մեջ և նոր մարտահրավերներին դիմակայել նորամուծություններով, դարձնում են նրան կատարյալ ընտրություն Կոկա-Կոլա ՀԲՔ-ին իր աճի ժամանակաշրջանում», -նշեց Անաստասսիս Դեյվիդը՝ ԿՈկա-Կոլա ՀԲՔ Տնօրենների խորհրդի նախագահը։  

«Խորհրդի անունից ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Միխելիս Իմելլոսինմիջանկյալ շրջանում մեր բիզնեսը հիանալի կառավարելու համար»։