Որպես կայուն զարգացման առաջատար, մենք մեր ներդրումն ունենք կլիմայի փոփոխության դեմ պայքարում։

Կլիմայի փոփոխությունը շարունակում է մնալ ամենամեծ մարտահրավերը, որին աշխարհի տարբեր ընկերություններ ու կառավարություններ են բախվում և այս օրերին տարբեր քաղաքականություններ են ներկայացվում, որոնք խրախուսում են բիզնեսներին ավելի թափանցիկ լինել ու զեկուցել ֆինանսներին առնչվող ռիսկերն ու հնարավորություննները։

Վերջերս կազմակերպված «Հաշվետվություն հանուն կայուն զարգացման» ամենամյա գագաթնաժողովը նոր հարթակ է այս պայքարում առաջընթաց գրանցելու հարցում և մենք առաջին 30 ընկերություններից էինք, որ ստորագրեցին Կլիմային առնչվող ֆինանսական բացահայտումների աշխատանքայի խմբին աջակցելու Գլխավոր ֆինանսական տնօրենի հայտարարությունը։
ՀՀԿԶ-ն ներկայացվել է Նորին գերազանցություն Ուելսի արքայազնի կողմից 2004թ և միտված է օգնել հաշվետվության և ֆինանսների համաշարհային համայնքին որոշումներ կայացնելիս հաշվի առնել շրջակա միջավայրը։ Լոնդոնում նոյեմբերի 15-16 կայացած ամենամյա գագաթնաժողովի ժամանակ ՀՀԿԶ միավորեց ֆինանսների ու հաշվապահության աշխարհի ներկայացուցիչերին հանուն այս գործողության հանձնառություն ստանձնելու համար։

Կոկա-Կոլա ՀԲՔ գործող գլխավոր գործադիր տնօրեն և Խմբի Գլխավոր ֆինանսական տնօրեն Միխալիս Իմելլոսը այն առաջնորդներից մեկն էր, ով ընտրվեց աջակցել այս շարժումը միասնաբար ստորագրված դիրքորոշման միջոցով։ 
Աջակցության դիրքորոշումը ստորագրվել է 30 ընկերությունների կողմից, ֆինանսական աշխարհի 300 ներկայացուցիչների, ինչպես նաև միջազգային և բիզնես մեդիայի առջև։ Նորին գերազանցություն Ուելսի արքայազնը ևս ներկա էր։ 

 

«Կոկա-Կոլա ՀԲՔ-ի համար էներգիայի, ջրի և ածխածնի կառավարումը մի քանի տարի շարունակ ռազմավարական առաջնահերթություն են։ Մենք դրանք համարում ենք նյութական խնդիրներ և մեր բիզնեսի համար պոտենցիալ սպառնալիքներ։ Մենք դրանք դիտարկում ենք որպես հնարավորություններ, որ կարող ենք կապիտալիզացնել՝ հասկանալով էներգախնայողությունից, ջրի խնայողությունից և ածխածնի արտանետումները կրճատող տեխնոլոգիաների կիրառումից բխող բիզնեսի համար օգուտները»։ ԿԿՀԲՔ գործող գործադիր տնօրեն և Խմբի գլխավոր ֆինանսական տնօրեն Միխալիս Իմելլոսը

Իր հերթին ՀՀԿԶ-ն մատնանշում է «Աջակցության դիրքորոշման» կարևորությունը, ասելով, որ «Մենք ակնկալում ենք Գլխավոր ֆինանսական տնօրեններից և նրանց թիմերից, որ նրանք կառաջնորդեն հաշվապահական համայնքը գործողությունների այս շրջանակը որդեգրելու և տնտեսությանն ու հասարակության սպառնացող լուրջ վտանգները բարձրաձայնելուն»։

«Կոկա-Կոլա ՀԲՔ-ում խրախուսում ենք այլ ընկերությունների ճանաչել և հաշվարկել այդ սպառնալիքները, ինչպես նաև ընդգրկել դրանք ֆինանսական զեկուցումներում, քանի որ դա թույլ կտա ներդրողներին, հաճախորդներին և սպառողներին կայացնել գիտակցված որոշումներ, դրանով իսկ նպաստելով կայուն տնտեսության փոխակերպման մեջ կորպորատիվ աշխարհի դերին»,- եզրափակում է պարոն Իմելլոսը։


Դուք նույնսպե կարող եք ներգրավվել։ Սկսելու համար անհրաժեշտ է սեղմել միջոցառման մասին ՀՀԿԶ գրառման հղումի վրա։