Արդեն այսօր՝ հուլիսի 1-ի վաղ առավոտյան, տոմսերը շահած Բորիս Բաղդասարյանը, Կարինե Գևորգյանը, Ալբերտ Սաֆարյանը, Քրիստինե Մուրադյանն ու Նորիկ Նահապետյանը մեկնել են Ֆրանսիա՝ միանալու ֆուտբոլային տոնին:

«Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» Ընկերությունը մայիսի 2-ից հուլիսի 15-ը «Եվրո 2016» խաղարկության շրջանակում 5 տոմս էր խաղարկում՝ ուղևորություններ, որոնց հաղթողները պետք է մեկնեին Ֆրանսիա՝ մասնակցելու Եվրո 2016-ի քառորդ եզրափակչի խաղերից մեկին: 

Այս տարի այն անցկացվում է «Ֆուտբոլն է կանչում. hրավիրված ենք ողջ ազգով» կարգախոսի ներքո: Հաջողակ ֆուտբոլասերները ներկա են գտնվելու երկրպագուների կողմից ամենասպասված հանդիպումներից մեկին՝ Գերմանիա-Իտալիա խաղին, որը կկայանա հուլիսի 2-ին Բորդոյում:

Խաղին մասնակցելուց բացի, մինչև հուլիսի 5-ին Երևան վերադառնալը նրանք կշրջեն Բորդոյում, ինչպես նաև կլինեն Փարիզում ու Լա Ռոշելում, կծանոթանան տեղի տեսարժան վայրերին: Բորիսը, Կարինեն, Ալբերտը, Քրիստինեն ու Նորիկը նույն բանն են խոստովանում՝ շատ էին սպասում այս օրվան ու արդեն անհամբեր են, թե երբ են վայրէջք կատարելու Փարիզում ու միանալու ֆուտբոլային տոնին:

Ուղեգրերից բացի, Ընկերությունը շարունակում է խաղարկել ֆիրմային բաժակներ, գլխարկներ, գնդակներ և սպորտային պայուսակներ: Խաղարկության մեկնարկից հետո արդեն տասնյակ հազարավոր շահումներ են եղել, մրցանակների ընդհանուր թիվն էլ 135.000 է:

Եվրո 2016-ը Ֆրանսիայում անցկացվող Եվրոպայի ֆուտբոլի երրորդ առաջնությունն է: «Կոկա-Կոլա» ընկերությունն ինչպես միշտ պաշտոնական գործընկերն է: Եվրոպայի գավաթի խաղերից բացի, Ընկերությունը տարիներ շարունակ հովանավորում է նաև ֆուտբոլի Աշխարհի խաղերը: 1978-ից ի վեր «Կոկա-Կոլա» ընկերությունը ՖԻՖԱ Աշխարհի գավաթի խաղերի պաշտոնական գործընկերն է, իսկ 1988-ից՝ Եվրոպայի գավաթների: