«Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» միջոցառումներն իրականացվում են (ԱՄՆ ՄԶԳ) կողմից ֆինանսավորվող PURE-Water/Ջրային ռեսուրսների մասնակցային և արդյունավետ օգտագործում ծրագրի շրջանակում` մեր ընկերության հետ համագործակցությամբ:

«Խոնավ տարածքների արժեքն Արարատյան դաշտում» կրթական սեմինար

Արարատի մարզի Արարատ քաղաքի մշակույթի կենտրոնում ս․թ մայիսի 15-ին տեղի ունեցավ «Խոնավ տարածքների արժեքն Արարատյան դաշտում» խորագրով կրթական սեմինարը, որին մասնակցեց նաև մեր ընկերությունը՝ ներկայացնելով ընկերության կայուն զարգացման ուղին։ Միջոցառումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ համագործակցությամբ իրականացվող «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» միջոցառումների շարքից է։ ԿԿՀԲՔԱ աշխատակից Սոնա Հարությունյանը ներկայացրեց ընկերության բնապահպանական քաղաքականությունը, իրականացվող ծրագրերը և թիրախավորված ցուցանիշները։ Մասնակիցներին ներկայացվեցին նաև ջրային ռեսուրսների սպառման կրճատմանն ուղղված ծրագրերը, բիզնես պլանները բնապահպանական տեսանկյունից, փաստացի տվյալները և ձեռք բերած արդյունքները։

Երկրի միջազգային օրը Արմավիրի մարզում «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» միջոցառումների շրջանակում

Արմավիրի մարզի Երասխահուն համայնքում տոնակատարության կապակցությամբ կազմակերպված միջոցառումը «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» հետ համագործակցությամբ իրականացվող «Ջուրը կյանք է, ամեն կաթիլը թանկ է» միջոցառումների շարքից է: Այստեղ նույնիսկ համայնքի ամենափոքրիկ բնակիչները գիտեն ջրային ռեսուրսների արդյունավետ և խնայողաբար օգտագործման կարևորության մասին: