Միավորում ենք աշխարհն ավելի լավ ապագայի համար

Հոկտեմբերի 10-ին Երևանում կայացավ Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի շրջանակում անցկացվող առաջին տնտեսական ֆորումը: Ավելի քան 50 երկրների մասնակիցներին համախմբող միջոցառումը մեկնարկեց ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի և «Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության» գլխավոր քարտուղար Միկայել Ժանի ողջույնի խոսքերով:

Բացման արարողությանը հաջորդեցին թեմատիկ նիստերը՝ հրավիրյալ բանախոսների մասնակցությամբ: «Միջազգային առևտրային հարաբերությունների հեռանկարներն ու մարտահրավերները» քննարկման բանախոսների թվում էր     «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա» ընկերության գլխավոր տնօրեն Քրիստոֆ Սփեքը, ով մասնակիցներին ներկայացրեց ընկերության ավելի քան 20-ամյա բիզնես գործունեության փորձը Հայաստանում, խոսեց երկրի դրական կողմերի և առկա մարտահրավերների մասին:

«Մեր հիմնական ուղերձն այն է, որ Հայաստանում, իհարկե կան դժվարություններ, սակայն սա հիանալի երկիր է ներդրումների համար: Մենք կցանկանայինք հայկական շուկայում միջազգային ավելի շատ ընկերություններ տեսնել և միշտ պատրաստ ենք նրանց հետ կիսվել մեր փորձով», նշեց Քրիստոֆ Սփեքը:

Մարտահրավերների մասին խոսելիս «Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի» տնօրենն առանձնացրեց փոքր շուկայի սահմանափակումները, աշխարհագրաքաղաքական իրավիճակը, գործազրկության զգալի մակարդակն ու երիտասարդ տաղանդների արտահոսքը: Դրական կողմերից հատկապես կարևորեց տնտեսեական ցուցանիշների դրական միտումները, ՀՆԱ-ի աճը, արժույթի կայունությունը, կրթության որակը:

«Հայաստանի առավելություններից մեկն իհարկե մարդիկ են և ջերմ մթնոլորտը: Բարձր է նաև կրթության մակարդակը: Ինչպես առավոտյան նշեց պարոն Նախագահը Հայաստանն իր մեջ համատեղում է Արևելքն ու Արևմուտքը: Դրանց դրական կողմերի համատեղումը զարգացման մեծ հնարավորություններ է տալիս», հավելեց Սփեքը:

Երևանի տնտեսական ֆորումը հովանավորելուց բացի, «Կոկա-Կոլան» աջակցել է նաև Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպմանը՝ հանդես գալով «Միավորում ենք աշխարհն ավելի լավ ապագայի համար» կարգախոսով:

«Կոկա-Կոլա Ընկերությունը» գործունեություն է ծավալում աշխարհի 200 երկրներում այդ թվում ֆրանկոֆոն պետություններում, բիզնեսից զատ առանձնահատուկ ուշադրություն դարձնելով համայնքների տնտեսական զարգացմանը: Այս առումով Քրիստոֆ ՍՓեքը նշեց, որ չնայած հունական արմատներին «Կոկա-Կոլա Հելլենիկ» ընկերության կենտրոնը գտնվում է ֆրանկոֆոն Շվեյցարիայում, բացի այդ ընկերությունը մշտապես ձգտում է աջակցել Հայաստանի սոցիալ-տնտեսական զարգացմանն ուղղված նախաձեռնություններին: