Մայքլ Բոնդ Նիլսենը Եվրոպայի, Մերձավոր Արեւելքի եւ Աֆրիկայի տարածաշրջանում «Կոկա Կոլա» ընկերության Հանրային քաղաքականության հարցերով կենտրոնի Տնտեսական հարցերով տնօրենն է: Banks.am-ին տված բացառիկ հարցազրույցում Նիլսենն անդրադարձել է հարկային բարեփոխումների օրակարգին, ինչպես նաեւ շաքարավազի եւ գազավորված ըմպելիքների հարկմանը վերաբերող հարցերին:

- Գլոբալ առումով, ի՞նչ են ենթադրում հարկային բարեփոխումները: Որո՞նք են նման բարեփոխումների հիմքում ընկած սկզբունքները:

 

Վերջին 20 տարիների ընթացքում մենք հետաքրքրության աճ ենք նկատում տարբեր տեսակի ակցիզային հարկերի, ներառյալ՝ շաքարավազի հարկերի նկատմամբ: Փաստացիորեն, դրանք կարող ենք բնութագրվել որպես հարկեր, որոնք ունեն խտրական բնույթ. առանձնացվում են որոշակի տեսակի ապրանքներ եւ հարկում դրանք: Եթե դա չի արվում ավելի լայնամասշտաբ հիմքով, ապա արդյունքում ստացվում է ոչ կայուն եկամուտ: Եթե դուք հարկեր եք սահմանում միայն որոշակի կատեգորիայի ապրանքատեսակների համար, արդյունքը սպառման նվազումն է լինում: Կարձանագրվի հասույթի արագ անկում, քանի որ այն, ընդհանուր առմամբ, կապված է հարկման եւ գների հետ: Սպառողները սովորաբար բավական արագ եւ զգայուն են արձագանքում հարկերի եւ գնի բարձրացմանը: Սա խնդիր է նաեւ այն դեպքում, երբ հարկման են ենթարկվում ոչ ալկոհոլային խմիչքները: Իշխանությունները կարծում են, որ սպառողները չեն արձագանքում այդպիսի փոփոխություններին, սակայն իրականում նրանք դա անում են: Կառավարությունն էլ իրականում չի ստանում այն եկամուտը, որն ակնկալում է:

Եվ երկրորդ պատճառն այն է, որ երբեմն հարկերը զուգորդվում են սպառողների վարքագիծը կարգավորելու հավակնությամբ: Նրանք նկատում են սպառման նվազում եւ սկսում մտածել, որ դա կարող է իրականում փոխել նաեւ սպառողների վարքագիծը: Սակայն դա ճիշտ չէ, քանի որ սպառողները պարզապես փոխարինում են այդ ապրանքը մեկ ուրիշով:

- Այսինքն, սպառողները ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում փոխարինու՞մ են դրանք ավելի քիչ հարկվող ապրանքատեսակով:

- Ամեն ինչ կախված է նրանից, թե որ ապրանքատեսակների մասին է խոսքը: Եթե նրանք նախընտրում են բարձր կալորիականությամբ, բայց քիչ հարկվող ապրանքներ, ապա առողջության առումով իշխանությունները ոչինչ չեն շահում: Այս պարագայում կառավարությունը չի ստանում եկամուտների եւ առողջապահության տեսանկյունից ակնկալվող արդյունքը:  

 

  - Ձեր կարծիքով, ակցիզային հարկի ներդրումը ինչպե՞ս կազդի առողջապահության ոլորտի օրակարգի վրա: Կշարունակե՞ն արդյոք մարդիկ նույն չափով շաքարավազ սպառել:

- Ոչ ալկոհոլային խմիչքների սպառումը կնվազի, եթե հարկերը ներդրվեն եւ գները աճեն: Այստեղ կարեւոր հանգամանքն այն է, որ սպառման կրճատումը չի կարող նպաստել առողջական վիճակի բարելավմանը, որովհետեւ առկա են շատ այլ գործոններ: Սպառողները պետք է որոշում կայացնեն: Այնուամենայնիվ, նրանք միշտ չէ, որ անում են դա:    Ներկայում մենք չենք տեսնում ոչ ալկոհոլային խմիչքներից ավելի լավ լուծման անցնելու մեխանիզմները, ինչը շատ բարդ է: Ամենայն հավանականությամբ, սպառողները կշարունակեն շաքարավազն օգտագործել այլ կերպով:  

Անցած 20-30 տարիներ ընթացքում մենք ականատեսն ենք եղել շաքարավազի սպառման անկման, բայց միաժամանակ արձանագրվել է ճարպակալման աճ: Մենք տեսնում ենք որոշ պարադոքսային երեւույթներ, եւ այս համատեքստում Ավստրալիան շատ լավ օրինակ է:

 

Սա ենթադրում է, որ ճարպակալումը շատ ավելի բարդ խնդիր է եւ կոնկրետ սնուցիչների, օրինակ՝ շաքարավազի օգտագործումը կրճատելու փորձերը չեն նպաստի խնդիրը լուծմանը, քանի որ առկա են այլ աղբյուրներ, որոնք խթանում են ճարպակալումը:

 

Հայաստանի կառավարությունը մակրոտնտեսական տեսանկյունից:

- Ես կարծում եմ, որ նրանք ճիշտ քայլեր են ձեռնարկում, քանի որ սահմանած խնդիրները ճիշտ են: Նրանք ցանկանում են նպաստել աճը խթանող տնտեսությանը՝ ձեւավորելու ավելի բարեկեցիկ հասարակություն: Այս նպատակին հասնելու ճանապարհը համազոր է այն ամենի հետ, ինչ նրանք անում են արտադրողական աշխատուժի հարկերը նվազեցնելու ուղղությամբ:

Մենք չենք վիճարկում կառավարության առաջադրած նպատակները, որովհետեւ դրանք լավն են: Այն, ինչը մենք վիճարկում ենք, ավելին է, քան կոնկրետ որոշումը: Մենք դեմ ենք խտրական բնույթի հարկման քաղաքականությանը, քանի որ դա չի ազդում առողջության վրա: Մենք նախընտրում ենք ավելի լայնամասշտաբ մոտեցումները, որոնք սպառողներին հետ կպահեն փոխարինիչներից:

Կարծում եմ՝ կարեւոր է նշել այն հանգամանքը, որ մենք գնահատում ենք այն, որ Հայաստանի կառավարությունը ժամանակ է վերցնում հարցին անդրադառնալու համար եւ բաց է երկխոսության համար: Երբեմն իշխանությունները պարզապես քայլեր են ձեռնարկում՝ առանց վերլուծելու, թե ինչ են անում եւ առանց հաշվի առնելու արտադրության եւ սպառողների կարծիքները: Այս պարագայում ամեն ինչ այլ է: Կառավարության այս մոտեցումը պետք է գնահատված լինի, քանի որ այն հնարավորություն է տալիս՝ հանդես գալու համագործակցային բնույթի ավելի լավ լուծումներով: Ավելի ճիշտ լուծում կլիներ փոխգործակցությունն արդյունաբերության համապատասխան ճյուղերի հետ, վերաձեւակերպումը եւ քննարկումները տվյալ ճյուղի վերահսկողության հարցերի շուրջ, որովհետեւ հենց դա է, որ կարող է զգալի կերպով փոխել սպառողների վարքագիծը:

Որոշ մասնագետներ պնդում են, որ հարկերն աշխատում են այլ ոլորտների համար, ինչը նշանակում է, որ ոչ ալկոհոլային խմիչքների պարագայում կլինի նույնը: Սակայն, օրինակ, տարբերություն կա մթնոլորտի աղտոտման եւ ճարպակալման միջեւ: Եթե կան հարկեր աղտոտման համար, ապա ճարպակալման դեպքում հարկ չկա: Արդյունաբերության յուրաքանչյուր ոլորտում աղտոտման նվազեցման նպատակով առաջարկվում են կոնկրետ միջոցներ: Մենք չենք կարող միջոցներ ձեռնարկել ճարպակալման դեմ. մենք չենք կարող որոշել եւ հարկել այն մարդկանց, որոնք ավելորդ քաշ կամ ճարպակալման խնդիր ունեն:    Փոխարենը, մենք փորձում ենք ճարպակալման դեմ փոխարինիչներ գտնել եւ այդ փոխարինման ենթակա ապրանքատեսակը շաքարավազն է: Ես նշեցի Ավստրալիան, որտեղ կարելի է տեսնել շաքարավազի օգտագործման նվազում, սակայն ճարպակալման ավելացում: Այդպիսով կարող ենք ասել, որ շաքարը միշտ չէ, որ հաջող փոխարինիչ է:

 

- Որպես գլոբալ դերակատար՝ ի՞նչ կարող եք առաջարկել Հայաստանի կառավարությանը եւ արդյունաբերության ոլորտին՝ կառուցողական համագործակցությունը խթանելու համար:

- Մենք կարող են ներկայացնել բավական մեծ թվով շուկաներում մեր մոտ 130 տարվա փորձը: Երբ ժամանակին ոչ ալկոհոլային խմիչքների հարկը մտցվեց, այն դիտարկվում էր որպես «մեղքի հարկ» կամ «շքեղության հարկ»: Ներկայում իշխանություններն անցում են կատարում դեպի ավելի ուղղիչ հարկերի: Նրանք ցանկանում են փոխել սպառողների վարքագիծը հարկերի միջոցով:

Մենք այդ փորձն ունենք տարբեր երկրներում, երբ նրանք փորձել են հարցը լուծել կարգապահական վճռականությամբ: Կարծում եմ, որ մենք որոշակի պատկերացում ունենք դրա մասին եւ մեզ համար կարեւոր է ասել, որ մենք հարկերին դեմ չենք:      Մենք Հայաստանում բավական շատ հարկեր ենք վճարում: Ըստ 2015-2017 թթ. KPMG-ի սոցիալ-տնտեսական ազդեցության ուսումնասիրության՝ մեր համախառն ավելացված արժեքը կազմել է 29,5 մլրդ դրամ: Բյուջե կատարված ընդհանուր վճարումերը կազմել են 15,6 մլրդ դրամ: Եթե դիտարկենք, որ դա ուղղակի եկամուտ է պետության համար, ապա մենք վճարում ենք պետական բյուջե գեներացված հարկերի 0,5%-ը: Մենք ուղղակիորեն վիճարկում ենք վատ հարկերը եւ կարծում, որ ոչ ալկոհոլային խմիչքների դեպքում խտրական եւ ընտրովի բնույթի հարկերը կուտակում են բացասական փորձ, քանի որ չեն արդարացնում կառավարության ակնկալիքները եկամուտների եւ առողջապահության ոլորտի բարելավման տեսանկյունից: