Մեր մոլորակում գոյացած պլաստիկի ծավալները վերջերս մեծ ուշադրություն են գրավում։

Մեր մոլորակում գոյացած պլաստիկի ծավալները վերջերս մեծ ուշադրություն են գրավում։ Ես գիտակցում եմ այդքան ուժեղ վրդովմունքի պատճառը, քանի որ ինքս բարկանում եմ տեսնելով աղբակույտեր զբոսայգիներում, լողափերում և անգամ օվկիանոսներում։ Որպես շշալցման ոլորտում գործող ընկերություն, որը արտադրում և վաճառում է իր տեսականին 28 երկրներում, մենք Կոկա-Կոլա ՀԲՔ-ում գիտակցում ենք առկա խնդիրներն ու մեր դերի կարևորությունը։ Նախորդ տարվա Շրջակա միջավայրի համաշխարհային օրվա կարգախոսն էր «Հաղթահարենք պլաստիկ աղտոտվածությունը»։ Այժմ ես ցանկանում եմ ամփոփել այն արդյունքները, որոնք գրանցել ենք նախորդ մեկ տարվա ընթացքում։ Հաճախ ինձ հարցնում են, թե ինչու՞ պարզապես չենք դադարում պլաստիկի օգտագործումը։ Մարտահրավերը կայանում է նրանում, որ այն դեռևս լավագույնն է հասանելի փաթեթավորման հումքերից – քանի որ այն անվտանգ է, հիգիենիկ, կայուն, ճկուն և վերամշակվող վերջինիս արտադրության և տեղափոխման ազդեցության տեսանկյունից շրջակա միջավայրի վրա։ Խնդիրը որին բախվել ենք այսօր աղբակույտերում գոյացած պլաստիկի ծավալներն են, որոնք աղտոտում են շրջակա միջավայրը։ Այնուամենայնիվ, այն չպետք է դառնա հիմնախնդիր։ Եթե մենք կարողանանք հավաքագրել շուկայում առկա պլաստիկ շշերը անհրաժեշտ որակով, դրանք կարող են հանդիսանալ արժեքավոր հումք, վերամշակման և վորաօգտագործման համար։ Միաժամանակ տեխնոլոգիաների զարգացումը ևս նպաստում է արդյունավետ կերպով խնդրի լուծմանը։ «Աշխարհն առանց թափոնների» Համատեղ, մենք և մեր ռազմավարական գործընկերները մեկնարկում ենք համապարփակ, երկարաժամկետ ծրագիր, որն անմիջականորեն ուղված է լինելու տեսակավորման ու փաթեթավորման խնդիրների լուծմանը։ Աշխարհն առանց թափոնների ծրագրի գլխավոր նպատակը հավաքագրել և մշակել յուրաքանչյուր վաճառված շշին համարժեք քանակության պլաստիկ մինչև 2030 թվականը։ Որպես նախագծի մեկնարկ նախորդ տարի Կոկա-Կոլա Հելլենիկ խմբում սահմանեցինք մի-քանի մեծ թիրախներ, որոնց ցանկանում ենք հասնել մինչև 2025 թվականը, համոզված լինելով, որ շարունակում ենք խթանել կայուն զարգացման արժեհամակարգը ողջ բիզնես գործընթացներում։ Սահմանած թիրախներից մեկը ապահովելն է 100% վերամշակվող հումքի օգտագործում փաթեթավորման մեջ, համոզվել, որ օգտագործում ենք վերամշակվող պլաստիկ: 99% վերամշակվող Մենք արդեն իսկ իրականացրել ենք մի քանի մեծ քայլեր սահմանած թիրախներին հասնելու համար։ Ներկայումս, մեր փաթեթավորման 99%-ը վերամշակվող հումքից է և մենք շարունակում ենք բարելավել այն ապահովելով համատեղելիություն մեր կողմից օգտագործվող փաթեթավորման և առկա վերամշակման հոսքերի միջև՝ ճիշտ գույնի ընտրության, հավելումների և այլնի միջոցով։ Ծրագրի շրջանակում մենք ներգրավում ենք նաև երրորդ կողմին՝ մատակարարներ, տեխնոլոգիաներ, որպեսզի ունենանք առավել մեծ հաջողություններ։ Ավստրիայում իրականացրել ենք մեծ ներդրումներ պլաստիկից պլաստիկ գործարանի կառուցման համար, համատեղ համագործակցելով արագ սպառման ապրանքների շուկայում աշխատող այլ արտադրողների հետ Թափոնների հավաքագրման մեր առաջընթացը 2018 թվականին համագործակցելով մեր գործընկերնրի հետ Հելլենիկ խմբի 28 երկրների մասշտաբով վերամշակել ենք միջինում օգտագործված փաթեթավորման 45 տոկոսը ։ Մենք մեկնարկել ենք մի քանի մեծ նախաձեռնություններ, որոնք կբարձրացնեն մեր շուկաներում տեսակավորման ու վերամշակման ծավալները։ Որպես օրինակ, նախորդ տարի Ռուսաստանում, արտադրողների հետ համատեղ, ստեղծել ենք առաջին փաթեթավորման վերամշակման կազմակերպությունը (RusPRO)։ Զուգահեռ, աջակցել ենք «Տեսակավորիր մեզ հետ» նախագծին, որը նպատակ ունի բարձրացնել քաղաքացիների իրազեկվածությունն ու հավաքագրել մաքսիմալ շատ օգտագործված պլաստիկ։ Նիգերիայում համագործակցելով տեղի արտադրողների և գործընկերների հետ, մենք օգնեցինք հիմնել առաջին վերամշակող կազմակերպությունը, բացի այդ ունենք մի շարք խթանող ծրագրեր, որոնք իրականացնում ենք այլ երկրներում ինչպիսիք են Ուկրաինան, Լեհաստանը և այլն։ Դեռ ավելին, մենք համագործակցում ենք այլ գործընկերների հետ ևս, խթանելու համար պլաստիկի հավաքագրման տարբեր սխեմաներ, կախված տեղական պայմաններից, ներառելով փաթեթավորման վերականգնման կազմակերպություններն ու ավադի վերադարձման համակարգը։ Մենք այլ երկրներում ներդրել ենք թախոնների կառավարման սխեմաների կիրառումը, ինչպես նաև խմբի ներսում ունենք թափոնների կառավարմանն ու վերամշակմանն ուղղված հատուկ քաղաքականություն որով առաջնորդվում ենք։ Այլ ուրախալի փաստ է տեսնել մեր աշխատակիցներին, որոնք ներգրավված են թափոնների հավաքագրման ու տեսակավորման ծրագրերում։ Այս կամավորական ժամերը մեկ անգամ ևս փաստում են մեր աշխատակիցների անձնական հետաքրքրությունների մասին դարձնելու հանրային վայրերը մաքուր և պլաստիկ թափոններից ազատված։ Ալյընտրանքային մեթոդների կիրառումը Մենք գիտենք, որ դեռևս շատ աշխատանք ունենք իրականացնելու համալսարանների և այլ կառույցների հետ գտնելու պլաստիկի փոխարինման համար այլընտրանքային տարբերակներ։ Օրինակ բավականին մեծ այլընտրանք է երկրորդային փաթեթավորման գաղափարը, որի նպատակն է փոխարինելու պլաստիկե փաթեթավորումը ստվարաթղթով։ Մենք վստահ ենք, որ տեխնոլոգիաների զարգացումը, մարդկանց գիտակցության բարձրացումն ու որակյալ վերամշակվող փաթեթավորման օգտագործումը մեզ թույլ կտա բարձրացնելու սահմանված նշաձողն ու տալու երկրորդ կյանք այն նյութերին, որոնք արդեն կիրառության մեջ են գտնվում։ Ի հավելում մեր կողմից իրականացվող ջանքերի, մեր հանձնառությունները «Կայուն զարգացման 2025 առաքելություն» կենտրոնացած են նաև ջրային ռեսուրսների արդյունավետ օգտագործման, սննդի և բարեկեցության վրա՝ ինչպես ընկերության ներսում այդպես էլ այն համայնքներում որտեղ գործում ենք։ Զորան Բոգդանովիչ, Կոկա-Կոլա ՀԲՔ,Գլխավոր գործադիր տնօրեն