Հայաստանում Ամերիկայի առևտրի պալատը, համագործակցելով Հայաստանի արդյունաբերողների և գործարարների միության և «Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիա» ՓԲԸ-ի հետ, ս․թ ․ ապրիլի 5-ին, կազմակերպեց բաց քննարկում։

Հանդիպման առիթն ու թեման հանրային շրջանում վերջերս լայն քննարկում ստացած ակցիզային հարկն է։ Հանրային և մասնավոր սեկտորի միջև երկխոսությունը հարմար առիթ հանդիսացավ այս թեմայի համապարփակ քննարկման համար: Հնարավորություն ունեցանք նաև ծանոթանալու ակցիզային հարկի կիրառման միջազգային փորձին, ուսումնասիրություններին և առաջարկություններին, որոնք ներկայացրեց փորձագետ Մայքլ Բոնդ Նիլսոնը՝ Կոկա-Կոլա Ընկերության տնտեսագիտական հարցերով տնօրենը։                                                                      

Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են արդյունաբերական ոլորտի մի շարք քննարկումների, հանդիպումների, կառուցողական երկխոսության շնորհիվ։