Այցելություն գործարան

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչպես և որտեղ են շշալցվում Ձեր սիրելի ըմպելիքները: Մեր արտադրական կենտրոնում Դուք բացառիկ հնարավորություն կունենաք տեսնելու Ձեր սիրելի ըմպելիքի ստեղծումը՝ նախնական տեսքից մինչև ապրանքանիշավորված արտադրանքը:

Students look at production line | Ուսանողները դիտում են հոսքագիծը

Ո՞վ է ստեղծել  աշխարհի ամենահայտնի ոչ ալկոհոլային խմիչքը:  Արդյոք Կոկա-Կոլան փոխվե՞լ է 130 տարիների ընթացքում: Ինչպիսի՞ն են Կոկա-Կոլա ՀԲՔ-ն և Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան որպես ընկերություններ և ինչի՞ են նրանք ձգտում: Դուք կգտնեք այս և շատ ուրիշ հարցերի պատասխանները  Երջանկության մեր գործարան Ձեր այցելության ընթացքում: 

Ձեզ հետաքրքրու՞մ է, թե ինչպես են Երջանկության գործարանում շշալցված ըմպելիքներն առաքվում մեր երկրի յուրաքանչյուր անկյուն: Այցելե՛ք մեր պահեստ, որը լի է ըմպելիքների հսկայական պաշարով և տեսե՛ք, թե ինչպես են դրանք տեսակավորվում  և պատրաստվում առաքման համար: