Համառոտ տեղեկություններ գործարանի մասին

Արդեն 21 տարի է Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան հայկական շուկայի համար ստեղծում և արտադրում է ապրանքներ:

Հայաստանում մենք շահագործում ենք Երևանում գտնվող գործարանը, որը արտադրում է բարձր որակի գազավորված և ոչ գազավորված ըմպելիքներ, ինչպես նաև` պլաստիկ (ՊԷՏ) և ապակյա տարաներով խմելու ջուր: Տարիների ընթացքում մենք կենտրոնացել ենք մեր սպառողների համար նորարական, բարձրորակ արտադրանք ստեղծելու վրա՝ թարմացնելով սարքավորումները, մեր աշխատակիցների համար պահպանելով առողջության և անվտանգության գերազանց պայմաններ:  

Որակի մեր չափանիշները

Որակը և սննդի անվտանգությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունները՝ վստահ լինելու համար, որ մեր ծախսերի առաջատարության վերաբերյալ հանձնառությունների կատարման ժամանակ մենք բավարարում ենք մեր հաճախորդների և սպառողների ակնկալիքները:  

Բարձր որակի ըմպելիքներ արտադրելու և շշալցնելու մեր պարտավորությունը հիմնվում է միջազգային ISO 9001 և ISO 22000 ստանդարտների, ինչպես նաև մեր սեփական Որակի  և սննդի անվտանգության քաղաքականության և Կոկա-Կոլա ընկերության գլոբալ չափանիշների վրա:   

Կոկա-Կոլա-ի արտադրանքի  բարձր որակի նկատմամբ հետևողականության հիմքերից մեկը արտադրության նկատմամբ խիստ վերահսկողությունն է և որակի երաշխավորումը: Մենք ուշադիր մշտադիտարկում ենք արտադրության գործընթացները և ունենք վերահսկման փորձված սարքավորումներ և  գործընթացի հիմնական փուլերի փորձարկման ծրագրեր: Օրինակ՝ Դատարկ շշերի ամբողջ մակերեսի ուսումնասիրության (ԴՇԱՄՈՒ) սարքավորումը, որը տեղադրված է վերալցման համար նախատեսված շշալցման գծի վրա, կարող է հայտնաբերել անգամ շշի ամենաաննշան թերությունները:   

Արտադրանքի որակը և սննդի անվտանգությունը մնում են մեր գլխավոր առաջնահերթությունները և օգնում են մեզ վստահ լինել, որ մեր սպառողները կարող են օգտվել անվտանգ, առաջնակարգ որակի ապրանքներից ամեն օր:

Ցուցադրել տեսահոլովակը

Գործընթացը

Արտադրության ցիկլը սկսվում է շաքարավազից, համերից և խտանյութից կամ ըմպելիքի հումքից:  Ավարտուն ապրանքները փաթեթավորվում են ՊԷՏ կամ ապակյա շշերում:

Bottle pre-forms | Շշերի նախաֆորմաներ

Ջրի մշակում

Արտադրության գործընթացի ժամանակ օգտագործված ջուրը  մշակվում է՝ ապահովելու համար, որ այն անվտանգ է և պարունակում է բնական ճանապարհով լուծված աղերի ցանկալի հատուկ բաղադրության և զգայական հատկանիշներին համապատասխան ճիշտ կոնցենտրացիա:

Bottling system | Շշշալցման համակարգ

Օշարակը

Օշարակը պատրաստվում է հատուկ տարաներում շաքարավազը մշակված ջրում լուծելու, այնուհետև ցանկացած ավելորդ մասնիկներ հեռացնելու նպատակով ջուրը ֆիլտրելու միջոցով: Միայն դրանից հետո այս «սովորական օշարակը» խառնվում է «խտանյութի» կամ զանազան «հիմնային պատրաստուկների» հետ, որոնք օգտագործվում են տարբեր խմիչքների համար՝ այդպիսով դառնալով «վերջնական օշարակ»:  Արագ պաստերիզացման ջերմային պրոցեսը ապահովում  , որ անգամ ամենազգայուն ապրանքները չփոխեն իրենց զգայական հատկանիշները ապրանքի պիտանելիության ժամկետի ընթացքում:  

Coca-Cola packaged bottles | Փաթեթավորված Կոկա-Կոլա շշեր

Շշալցում և փաթեթավորում

Մշակված և սառեցված ջուրը խառնվում է վերջնական օշարակի հետ, իսկ գազավորված ըմպելիքների  դեպքում՝ ածխածնի երկօքսիդի հետ, ինչը ապրանքին հաղորդում է իրեն բնորոշ փրփրունություն: Դրանից հետո խմիչքը պատրաստ է փաթեթավորման համար: Ամեն ժամ լցվում են տասնյակ հազարավոր կատարելապես  մաքուր, հերմետիկորեն փակ, պիտակավորված, կոդավորված և ժամանակակից ավտոմատ գործարանում փորձարկված տարաներ: Ապակյա շշերը տեղավորվում են արկղերում, մինչդեռ չվերադարձվող ապակյա շշերը, ՊԷՏ շշերը դասավորվում են տարբեր մուլտի փաթեթներում:

Pumping station in Hayanist community | Հայանիստ համայնքում ոռոգման համակարգ

Մեր նպատակն է նվազեցնել  մեր բիզնեսի ազդեցությունը շրջակա միջավայրի վրա: Երևանի գործարանում մեր ջանքերը կենտրոնացած են  երեք ոլորտների վրա, որտեղ մեր ազդեցությունը ամենամեծն է, որտեղ էլ կատարվում է ամենանշանակալից ներդրումը: Դրանք են՝ ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, էներգիայի և կլիմայի պաշտպանությունը, ինչպես նաև՝ փաթեթավորումը և վերամշակումը:

Մենք մեր գործողությունների յուրաքանչյուր մակարդակում այս երեք ոլորտներից յուրաքանչյուրի համար սահմանում ենք կատարողականության թիրախներ և ամեն տարի զեկուցում ենք մեր առաջընթացի մասին:   

  • 15% ջրի սպառման կրճատում 2011-2016թթ.
  • 36% էներգիայի սպառման կրճատում 2011-2016թթ.
  • 12% ածխածնի արտանետումների կրճատում 2011-2016թթ.