Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան գործակցել է ԱՄՆ ՄԶԳ հետ՝ Հայաստանի ամբողջ տարածքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավման և մասնավորապես՝ Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պահպանման, արդյունավետ օգտագործման և կառավարման հարցում:

Signing of the Memorandum of Understanding by Sayyora Ayupova, former General Manager of Coca‑Cola Hellenic Bottling Company Armenia, Simon Papyan, First Deputy Minister of Nature Protection, Deborah Grieser, USAID Armenia Mission Director, and Richard M. Mills, U.S. Ambassador to Armenia | Կոկա-Կոլա ՀԲՔ գլխավոր տնօրեն Սայյորա Այուպովան, ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը և ՀՀ ԲՆապահպանության փոխնախարար Սիմոն Պապյանը փոխըմբռնման հուշագիր ստորագրելիս

2016թ հուլիսին Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը Փոխըմբռնման հուշագիր ստորագրեցին՝ մտադիր լինելով համագործակցել Հայաստանում ջրային ռեսուրսների օգտագործման և պահպանման բարելավման հարցում: Կողմերը փորձում են կիսվել իրենց համապատասխան ուժեղ կողմերով, փորձով, տեխնոլոգիաներով, մեթոդներով և ռեսուրսներով (այդ թվում նաև՝ մարդկային, բնեղեն և դրամային ռեսուրսներով)՝ հետևյալ նպատակներին հասնելու համար՝

  • ամբողջ Հայաստանի տարածքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման բարելավում
  • Արարատյան դաշտավայրում ջրի պահպանման բարելավում
  • Արարատյան դաշտավայրում ջրի արդյունավետ օգտագործման բարելավում
  • Արարատյան դաշտավայրում ջրի կառավարման բարելավում
Fish farm pumps water back to community | Ձկնաբուծարանը ջուրը ետ է մղում դեպի համայնք

Փոխըմբռնման հուշագրի համաձայն Հայանիստ համայնքում վերականգնվել է ավելի քան 40 հա գյուղատնտեսական հողերի ոռոգումը: Գործընկերության նպատակն է բարելավել ամբողջ Հայաստանի տարածքում ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը, մասնավորապես՝ նպաստել Արարատյան դաշտավայրում ջրային ռեսուրսների պահպանմանը, արդյունավետ օգտագործմանը և կառավարմանը:

Հետագայում կողմերն ուժերը կմիավորեն ձկնաբուծարաններում Հսկողության և տվյալների ձեռք բերման համակարգերի (անգլերեն՝ Supervisory Control and Data Acquisition (SCADA)) տեղադրմանը՝ ստորգետնյա ջրերի սակավության խնդրի հետ առնչվող առավել մեծ տարածքներում ջրի կառավարումը բարելավելու նպատակով:

Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը ԱՄՆ կառավարության առաջատար գործակալություն է, որը աշխատում է գլոբալ ծայրահեղ աղքատությունը վերացնելու և կենսուրախ ու դեմոկրատ հանրություններին իրենց ներուժը իրացնելու հնարավորություն տալու ուղղությամբ: