Կարող եք ծանոթանալ մեր ֆինանսական և արդյունաբերական հասկացությունների ցանկին։

Ա

ԱԱԳՓՈւ (OBPPC)

Առիթ, ապրանքանիշ, գին, փաթեթ, ուղի

ԱԱՍԱԿ (GDA)

Հապավում  Ամենօրյա անհրաժեշտ սննդային արժեքի կողմնորոշիչի համար:

Ածխածնի արտանետումներ

CO2-ի , վառելիքի այրումից  առաջացած այլ ջերմոցային գազերի և  Կոկա-Կոլա ՀԲՔ-ի սեփական գործողությունների ժամանակ (ծավալներ  1 և 2, հիմնականում շշալցման և բաշխման ժամանակ) օգտագործված էլեկտրաէներգիայի արտանետումները՝ արտահայտված CO2-ի տոննաներով:

Ածխածնի հետք

CO2-ի և Կոկա-Կոլա ՀԲՔ-ի  ավելի լայն արժեշղթայից (հումք, ապրանքի սառեցում և այլն) առաջացած այլ ջերմոցային գազերի  ընդհանուր արտանետումները

ԱՀՑ

Արդյունավետության հիմնական ցուցանիշներ

ԱՃԻ

Ամենօրյա ճշգրիտ իրացում՝ հետևում է հաճախորդներ  վաճառքի շարժին որոշակի շրջաններում:

 

ԱՍԱ (FMCG)

Արագ սպառման ապրանքներ

Անմիջական սպառում՝ ԱՍ (IC)

Բաշխման խողովակ, որում սպառողները   հիմնականում տանից դուրս  եղած ժամանակ խմիչքներ են գնում սառեցված  միանգամյա մատուցման (հիմնականում՝ 0.5 լիտր և ավելի փոքր) փաթեթներով և անմիջական սպառման համար շատրվանային ապրանքներ:

Ասեպտիկ

Կոնսերվանտներից զուրկ ապրանքների հատկապես՝ թարմ հյութերի և թեյի  ստերիլ պայմաններում փաթեթավորման համար օգտագործվող տեխնոլոգիա:

 

Առաջնակարգ գազավորված ըմպելիքներ

Ներառում է Կոկա-Կոլա, Ֆանտա, Սպրայթ, Շվեպս, Տուբորգ և Քինլիի ապրանքանիշերի գազավորված ըմպելիքները:

Արժեքի մասնաբաժին

Ընդհանուր հասույթի մասնաբաժին

Ավտոմատ սարքավորումներով վաճառքի բիզնես

Բիզնես, որը  ապրանքների վաճառքի համար օգտագործում է  ավտոմատ վաճառքի մեքենաներ: Ավտոմատ վաճառքի մեքենաները ավտոմատ սարքավորումներ են, որոնք վաճառում են այնպիսի ապրանքներ, ինչպիսիք են՝  խմիչքները և թեթև սնունդը առանց գանձապահի:

Բ

Բալիի հաղորդագրություն

Համաշխարհային բիզնես առաջնորդների նախադեպը չունեցող հավաքույթ, որը կոչ է անում աշխարհի առաջնորդներին կլիմայական փոփոխությունները դիմագրավելու համար ստեղծել իրավականորեն պարտավորեցնող  Միավորված ազգերի համակարգ:

Բալթյան պետություններ

Էստոնիա, Լատվիա և  Լիտվա

Բկ (անգլերեն՝ Bps)

Հապավում բազիսային կետի համար: Մեկ բազիսային կետը հավասար է մեկ տոկոսային միավորի հարյուրերորդ մասին (0.01%):

 

 

 

Գ

GfK

Մենք աշխատում ենք Growth for Knowledge (GfK)  ընկերության հետ, որպեսզի պարզենք մեր հաճախորդների բավարարվածության  մակարդակները:

Գլոբալ ջերմոցային գազերի (ԳՋԳ)  ռեգիստր

Այս ֆորումը կազմակերպիչներին թույլ  է տալիս  բացահայտել, մշտադիտարկել և համեմատել իրենց ջերմոցային գազերի արտանետումները:

Գործարան

Հիշատակվում է նաև որպես շշալցման գործարան, սա վերաբերում է  Կոկա-Կոլա ՀԲՔ-ի շշալցման շինությանը, որտեղ արտադրվում են խմիչքները:

Գազավորված ըմպելիքներ

Ոչ ալկոհոլային ածխաթթվով հարստացված ըմպելիքներ, որոնք պարունակում են համեր և քաղցրացուցիչներ` ի թիվս այլոց բացառելով  ջրերը և տարբեր համերով ջրերը, հյութերը և հյութային ըմպելիքները, սպորտային և էներգետիկ ըմպելիքները, թեյերը և սուրճերը:

Դ

ԴԳՊՄՀ (ICPDR)

Դանուբ գետի պահպանության միջազգային հանձնաժողովը Ընկերության «Կանաչ Դանուբ» ծրագրի գործընկերն է: 

 

Խ

Խտանյութ

Խմիչքի հիմքը, որին ավելացվում են ջուրը և մնացած բաղադրամասերը՝ խմիչքը ստեղծելու համար: Այն կարող է պարունակել բույսերի խտացված  էքստրակտ, մրգերի հյութեր, գունանյութեր և այլ բաղադրիչներ:

Խմելու համար պատրաստի՝ ԽՀՊ (RTD)

Խմիչքներ, որոնք նախապես խառնվել են և փաթեթավորվել, պատրաստ են անմիջապես սպառման համար առանց հետագա պատրաստման:

ԽԱԵԳՄ (UNESDA)

Խմիչք արտադրող եվրոպական գործընկերների միավորում (ԽԱԵԳՄ)՝ Դիետայի, ֆիզիկական ակտիվության և առողջության ԵՄ հարթակի հիմնադիր անդամ:

 

Ծ

Ծավալի մասնաբաժին

Ընդհանուր վաճառված չափման միավորների մասնաբաժինը

 

Կ

Կապիտալ ծախսեր (անգլերեն՝ capex)

Համախառն կապիտալ ծախսերը  սահմանվում են որպես գույքի, գործարանի և սարքավորումների գնում: Զուտ կապիտալ ծախսերը սահմանվում են որպես գույքի, գործարանի և սարքավորումների գնում՝ հանած գույքի, գործարանի և սարքավորումների  տնօրինումից մուտքերը, գումարած  վարձակալության ֆինանսական պարտավորությունների մայր գումարի մարումը:

Կլիմայի մասին հոգ տանելը

Այս համակարգը թույլ է տալիս ՄԱԿ-ի

«Գլոբալ կոմպակտ»-ի մասնակիցներին առաջ տանել կլիմայական փոփոխությունների պրակտիկ լուծումները և օգնել ձևավորել  հանրային քաղաքականություն և հանրային վերաբերմունք:

ԿԿՀԲՔ ԷյՋի

Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋի՝ բաժնետիրական ընկերություն, որ գործում է Շվեյցարիայի օրենսդրության համաձայն և որը  Խմբում Ընդունման  պահից գործող հոլդինգային ընկերություն է:

Կոկա-Կոլա համակարգ

Կոկա-Կոլա ընկերությունը և իր շշալցնող գործընկերները

Կոկա-Կոլա Հելլենիկ

Կոկա-Կոլա Բոթլինգ Քամփնի Էս Էյ, և ըստ համատեքստի կարող է վերաբերել իր դուստր ընկերություններին և համատեղ ձեռնարկություններին կամ կախված տվյալ դեպքից՝ ԿԿՀԲՔ ԷյՋի-ին և վերջինիս դուստր ընկերություններին ու համատեղ  ձեռնարկություններին, ինչպես նաև՝ «Խմբին»:  

ԿՍՊ

Կորպորատիվ սոցիալական պատասխանատվություն

ԿԿԸ

Կոկա-Կոլա ընկերություն  և ըստ համատեքստի՝ վերջինիս դուստր ընկերությունները: 

 

Հ

Հաճախորդ

Մանրածախ խանութ, ռեստորան կամ այլ գործունեություն, որը վաճառում կամ մատուցում է Կոկա-Կոլա  ՀԲՔ-ի  արտադրանքը անմիջականորեն սպառողներին:

Համակցված ջերմաէլեկտրակայան (CHP)

Նաև կոչվում է  եռակի  գեներացիայի կայան, որը կարող է համատեղված գործընթացի ժամանակ արտադրել հոսանք, ջեռուցում, սառեցում և CO2, ինչը և 40 տոկոսով ավելի արդյունավետ է քան առանձին գործընթացները: 

Համատեղ արժեքի ստեղծում

Հաճախորդների հետ համատեղ արժեք ստեղծելու նպատակով համագործակցելու  առաջատար ծրագիր և գործընթաց:

Հետագա սպառում՝ ՀՍ (FC)

Բաշխման խողովակ, որում սպառողները  սուպերմարկետներից և  զեղչված ապրանքների խանութներից գնում են մի քանի  տուփեր և ավելի մեծ փաթեթներ, որոնք  միանգամից չեն սպառվում:  

ՀԿ

Հասարակական կազմակերպություն

ՀՆԱ

Համախառն ներքին արդյունք

 

Ղ

Ղեկավարների ջրային մանդատը

ՄԱԿ-ի <<Գլոբալ կոմպակտի>> կողմից գործարկված լինելով այն իրենից ներկայացնում է գործելու  կոչ   և  ընկերությունների համար  ռազմավարական համակարգ՝ իրենց գործողություններում և մատակարարման շղթայում  ջրի կայունությանը անդրադառնալ համար: 

 

Մ

Մեկ շնչին բաժին ընկնող սպառում

Որոշակի շուկայում մեկ անձի կողմից տարեկան սպառված չափաբաժինների միջին քանակը: Կոկա-Կոլա ՀԲՔ-ի մեկ շնչին բաժին ընկնող սպառումը հաշվարկվում է մեր պայմանական միավորի ծավալը բազմապատկելով 24-ով և բաժանելով բնակչության թվի վրա:

Մինչ տոկոսների և հարկերի վճարումը ստացված հասույթ

Գործառնական շահույթ (անգլերեն EBIT), որը վերաբերում է մինչև հարկումը եղած շահույթին  բացառությամբ ֆինանսական եկամուտը  / (ծախսեր) և սեփական կապիտալում ներդրումների մեթոդի արդյունքների մասնաբաժինը: 

Մինչ տոկոսների և հարկերի վճարումը  ու ամորտիզացիան ստացված հասույթ  (անգլերեն՝ EBITA)

Մենք սահմանում ենք Ճշգրտված  EBITDA-ն  որպես նախքան (թե՛  վաճառված ապրանքների արժեքում,  թե՛  գործառնական ծախսերում ներառված) գույքի, գործարանի և սարքավորումների մաշվածության  և վատթարացման համար մասնահանումները, նախքան  ոչ նյութական ակտիվների ամորտիզացիան, վատթարացումը  և դրանց շտկումները, ինչպես նաև՝ նախքան բորսային օպցիոնի  փոխհատուցումը ստացված գործառնական շահույթը  և այլ ոչ կանխիկ միջոցները,  եթե այդպիսիք կան:

ՄՆՀՀ 

Մակեդոնիայի նախկին հարավսլավական հանրապետություն

 

 

Ն

ՆԿՇ (ROIC)

Ներդրված կապիտալի շահութաբերությունը հաշվարկվում է որպես գործառնական շահույթ գումարած ամորտիզացիա՝ հանած ճշգրտված  հարկերը և բաժանած  ներդրված կապիտալի  (ընդհանուր սեփական կապիտալ գումարած տոկոսային պարտքը) միջինի վրա:

 

Շ

Շշալցնողներ

Բիզնես միավորներ, որոնք վաճառում, արտադրում և բաշխում են Կոկա-Կոլա ընկերության խմիչքները ֆրենչայզինգային պայմանագրի համաձայն:

Շշալցման գործարան

Խմիչքների արտադրության հարմարություն, այդ թվում նաև՝ առնչվող  պահեստները, արհեստանոցները  և տեղի այլ շինություններ ու տեղակայումները:

Շատրվան

Սարքավորում, որը օգտագործվում է  մանրածախ խանութներում՝ անմիջապես սպառման համար նախատեսված խմիչքները բաժակների կամ ապակյա տարաների մեջ լցնելու համար: 

Շուկա

Աշխարհագրական գոտիների առնչությամբ օգտագործվելու դեպքում՝ տարածք, որտեղ Կոկա-Կոլա ՀԲՔ-ն բիզնես գործունեություն է իրականացնում և որը սովորաբար բաժանվում  է պետական սահմաններով:

 

Ո

ՈԱԽՀՊ (NARTD)

Ոչ ալկոհոլային խմելու համար պատրաստի

 

Չ

Չափաբաժին

237մլ կամ  8 ունցիանոց խմիչք, որը հավասար է պայմանական միավորի  1/24-ին:

Չափման միավոր

Մոտ  5.678 լիտր կամ  8 ԱՄՆ ունցիանոց 24 չափաբաժին՝ Կոկա-Կոլայի օրիգինալ շշի չափը: 

Չգազավորված ոչ ալկոհոլային խմիչքներ, ՉԳՈԱԽ-ներ (non-CSDs)

Ոչ ալկոհոլային խմիչքներ առանց ածխաթթու գազի, որոնք սակայն չեն սահմանափակվում  ջրերով և  տարբեր համերով ջրերով, հյութերով և հյութային ըմպելիքներով, սպորտային և էներգետիկ ըմպելիքներով, թեյերով և սուրճով:

Չգազավորված և ջրային ըմպելիքներ

Ոչ ալկոհոլային խմիչքներ առանց ածխաթթու գազի, որոնք սակայն չեն սահմանափակվում ջրերով և տարբեր համերով ջրերով, հյութերով և հյութային ըմպելիքներով, սպորտային և էներգետիկ ըմպելիքներով, թեյերով և սուրճերով:

 

Պ

ՊԷՏ,  Պոլիէթիլենտերեֆտալատ

Պոլիեսթերի տեսակ, որը օգտագործվում է խմիչքների, սննդի և  ոչ սննդի համար թեթև հարվածների նկատմամբ կայուն շշեր պատրաստելու համար: ՊԷՏ-ը կարող է վերամշակվել՝ նոր տարաներ, հագուստ, գորգեր, ավտոշարժական մասեր և արդյունաբերական նյութեր ստանալու համար: 

ՊԷՏ-ից ՊԷՏ

Սպառողների օգտագործած ՊԷՏ շշերի համար վերամշակման համակարգ: Օգտագործված շշերը հավաքվում են, տեսակավորվում, մաքրվում, աղվում և փոխակերպվում արտադրության համար նոր նյութերի ՊԷՏ շշերի արտադրամասում:

 

Ս

Սառը ըմպելիքների սարքավորումներ ՍԸՍ (CDE)

Ընդհանուր հասկացություն, որը ներառում է վաճառքի կետի այնպիսի սարքավորումները ինչպիսիք են՝ սառեցման սարքերը (սառնարանները), վաճառքի ավտոմատ սարքերը և կետի խառը սարքավորումները, որոնք սառեցնում են խմիչքները անմիջական սպառման համար:

Սպառող

Անձ, ով խմում է Կոկա-Կոլա Հելլենիկի արտադրանքը:

SAP Wave 2

Հզոր ծրագրային ապահովման հարթակ, որը մեզ օգնում է ստանդարտացնել բիզնեսի հիմնական գործընթացները և համակարգերը:

 

Ք

Քլոր-ֆտոր-ածխածին (ՔՖԱ) / (CFC)

Քիմիական համադրություն, որը օգտագործվում է սառեցման սարքավորումներում և վնասում  երկրի օզոնային շերտը ու նպաստում գլոբալ տաքացմանը:

Ֆ

ՖՀՄՍ

Հաշվապահական հաշվառման միջազգային ստանդարտների խորհրդի  ֆինանսական հաշվետվությունների միջազգային ստանդարտներ: