Ինքնակենսագրականների գաղտնիության քաղաքականության մասին մեր հայտարարությունը ներկայացված է ստորև:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն հանձն է առել պաշտպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը: Ինքնակենսագրականների  գաղտնիության սույն հայտարարությունը Անձնական տվյալների գաղտնիության մասին ծանուցման  հետ միասին բացատրում են այն քայլերը, որոնք մենք ձեռնարկում ենք, որպեսզի ապահովենք անձնական նույնականացվող տեղեկատվության  («Անձնական տվյալներ») անվտանգ և գաղտնի պահպանությունը: Ձեր տրամադրած Անձնական տվյալները մենք կմշակենք միայն հավաքագրման նպատակներով  (այդ թվում հնարավոր է, որ մենք կապվենք Ձեր ինքնակենսագրականում նշված ցանկացած երաշխավորողի հետ):

Խնդրում ենք ուշադիր կարդալ Ինքնակենսագրականների գաղտնիության մասին սույն հայտարարությունը՝ հասկանալու համար, թե ինչպես ենք վարվելու Ձեր Անձնական տվյալների հետ:

Եթե Դուք Կոկա-Կոլա ՀԲՔ-ին տրամադրեք տեղեկություններ երրորդ անձանց մասին, մենք կենթադրենք որ այդ երրորդ անձը Ձեզ թույլ է տվել դա անել, իսկ Կոկա-Կոլա ՀԲՔ-ին էլ թույլ է տվել  հավաքագրել, մշակել և փոխանցել իրենց Անձնական տվյալները նույն ձևով ինչ Ձերը: 

Ձեր ինքնակեսնագրականները ուսումնասիրելիս կարող են ի հայտ գալ որոշ հանգամանքներ, երբ մենք կարող ենք բացահայտել Ձեր Անձնական տվյալները ուրիշներին , այդ թվում՝

Ձեր  ինքնակենսագրականների ուսումնասիրության ժամանակ մենք կարող ենք Ձեր անձնական տվյալները (այդ թվում նաև՝ էլեկտրոնային փոխանցման ճանապարհով) փոխանցել Կոկա-Կոլա ՀԲՔ Խմբի այլ ընկերությունների, այլ փոխկապակցված ընկերությունների կամ այլ կազմակերպությունների, որոնք գտնվում են այնպիսի երկրներում, որոնք չունեն տվյալների պաշտպանության օրենսդրություն, որը համարժեք է Եվրոպական Միությունում գործող օրենսդրությանը, իսկ Դուք տալիս եք Ձեր համաձայնությունը նման փոխանցման համար:  Եվրոպական Միությունից դուրս  գտնվող բոլոր նման դուստր ընկերություններից և կազմակերպություններից պահանջվում է Անձնական տվյալներին ընդհանուր առմամբ վերաբերվել այնպես, ինչպես մենք ենք  անում:  Մենք անում ենք ողջամիտ ամեն բան՝ ապահովելու համար, որ Ձեր Անձնական տվյալները անվտանգ մնան չարտոնված մուտքերից ու բացահայտումներից:

Կիրառվող օրենսդրությամբ թույլատրելի չափով  Կոկա-Կոլա Հելլենիկի հավաքագրման գործընկերը կկապվի Ձեզ հետ, եթե մենք գտնեք, որ Դուք համապատասխանում եք հնարավոր թափուր աշխատատեղի համար:

Եթե Դուք Կոկա-Կոլա ՀԲՔ-ում որևէ պաշտոնի չեք նշանակվում, ապա Ձեր Անձնական տվյալները կպահվեն ստացման օրվանից հետո առավելագույնը  1 տարի ժամկետով (կամ ավելի պակաս, եթե այդպես է պահանջում գործող օրենսդրությունը),  որից հետո  դրանք կջնջվեն  կամ կջնջվեն ավելի շուտ՝ Ձեր ցանկությամբ:  

Ձեր Անձնական տվյալները տրամադրելով Դուք համաձայնում եք, որ կարդացել, հասկացել և ընդունում եք Ինքնակենսագրականների գաղտնիության մասին սույն հայտարարությունը:

Եթե ցանկանում եք փոխել Ձեր որևէ Անձնական տվյալ կամ ունեք այլ հարցեր Ձեր Անձնական տվյալների մշակման մասին, խնդրում ենք Ձեր խնդրանքը գրավոր ուղարկել Ձեր ընտրած վայր, կոնտակտային տվյալները հասանելի են սույն կայքի  երկրների  կայքերի ընտրությունում: