Կոկա- Կոլա ՀԲՔ Արմենիան վայր է, որտեղ տաղանդավոր մարդիկ կարող են աճել և իրացնել իրենց ամբողջ ներուժը:

Ի՞նչ կարող եք ակնկալել, եթե աշխատում եք Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում: Դե, այն արագընթաց և հնարավորություններ ապահովող սովորելու միջավայր է: Դուք աշխատելու եք մարդկանց հետ, որոնք հպարտ են ամեն օր իրենց ստեղծած արդյունքներով: Ձեզ այստեղ կգնահատեն Ձեր հաջողությունների և մեր կայուն զարգացող բիզնեսում Ձեր կատարված ներդրման համար:

Մենք նույնպես շատ բան ենք ակնկալում Ձեզանից: Մեր բոլոր աշխատակիցները աշխատում են այնպիսի ունակությունների ձևավորման վրա, որոնք նրանց կօգնեն իրացնել իրենց ամբողջ ներուժը:  Ձեռք բերե՛ք առավելություն ուսումնասիրելով սրանցից մի քանիսը՝ կենտրոնացում հաճախորդների վրա, արդյունքներով առաջնորդվելու, պլանավորման և համապատասխանեցման կարողություններ, սովորելու և տաղանդ ձևավորելու պատրաստակամություն, նվիրվածության խթանում, թիմային աշխատանք:

Ինչպես դիմել

Այցելեք մեր աշխատանքային պորտալ:  Սկզբում սեղմեք «պրոֆիլի ստեղծում»  և բացեք հաշիվ: Այժմ կարող եք անձնական պրոֆիլ ստեղծել, փնտրե՛ք և դիմե՛ք  կարիերայի հնարավորությունների համար  ամբողջ Կոկա-Կոլա ՀԲՔ-ում: Եթե այս պահին Ձեր համար թափուր աշխատատեղեր չկան, ապա առցանց ներկայացրեք Ձեր ինքանակենսագրականը հետագա քննարկման համար (միայն անգլերեն, կախված այն երկրից, որից Դուք դիմում եք):

Կոկա-Կոլա Հելլենիկը հանձն է առնում պահպանել Ձեր անձնական տվյալների գաղտնիությունը: Մեր կազմակերպությանը ցանկացած անձնական տեղեկատվություն տրամադրելով Դուք ընդունում եք, որ կարդացել և համաձայնել եք մեր Ինքնակենսագրականների գաղտնիության մեր քաղաքականությանը։