Մեր մարդիկ մեր ընկերության սիրտն են և մեր հաջողության կենսական մասն են կազմում: Նրանք ստեղծում են արժեք՝ պատասխանատու և կայուն կերպով նպաստելով մեր բիզնեսի զարգացմանը:

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում մենք կենտրոնանում ենք այն տաղանդավոր մարդկանց գրավելու, զարգացնելու և ներգրավելու վրա, ովքեր կմեծացնեն մեր բիզնեսն այսօր և ապագայում: 

Չնայած նրան որ մեր բիզնեսն ունի շատ ուժեղ կողմեր, այդ թվում՝ մեր բազմազան ապրանքների պորտֆոլիոն և աշխարհագրական հետքը, մեր տաղանդավոր մարդիկ են խթանում արժեքների ստեղծումը: Նրանք համագործակցում են մեր հաճախորդների հետ, կապ հաստատում համայնքների հետ  և ժպիտ առաջացնում այն մարդկանց դեմքերին, ովքեր վայելում են մեր ըմպելիքները:

Ուստի, մենք միշտ կայուն կերպով մեր մարդկանց հետ փոխգործակցության ուղիների բարելավման տարբերակներ ենք փնտրում: Բարձր ներգրավվածությունը բերում է մեր բիզնես ցուցանիշների կատարելագործման։

Girls drinking Coca-Cola and Coca-Cola Zero | Աղջիկներն ըմպում են Կոկա-Կոլա և Կոկա-Կոլա Զերո

Մեր համար շատ կարևոր է իմանալ, թե ինչ են մեր մարդիկ զգում իրենց աշխատավայրի վերաբերյալ և ինչ են մտածում մեր ընկերության մի մասը լինելու մասին: Ընկերության արժեքների մեր ամենամյա ուսումնասիրության ժամանակ մենք մեր աշխատակիցներին հնարավորություն ենք տալիս  կիսվել աշխատանքի և մեր բիզնեսի վերաբերյալ իրենց հայացքներով:

«ԻՄ ՁԱՅՆԸ՝ Ձեր կարծիքը հաշվի է առնվում» հարցման արդյունքներով մենք կիսվում ենք մեր բոլոր աշխատակիցների հետ: Ուսումնասիրությունից հետո մենք միջոցներ ենք մշակում արդյունքներով բարձրաձայնված մտահոգություններին լուծումներ գտնելու համար, այնուհետև համատեղ աշխատում ենք այդ միջոցների կիրառման վրա: