Ցանկանու՞մ եք աշխատել Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայում: Ահա մի քանի փաստեր, որ կարող են հետաքրքրել Ձեզ:

Coca-Cola HBC Sustainability manager showing the map for river cleaning | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի Կայունության մենեջերը ցուցադրում է գետի մաքրման աշխատանքների քարտեզը

Մեր մարդիկ միշտ առաջին տեղում են

Մեր  մարդիկ կարևոր դերակատարություն ունեն մեր հաջողություններում: Նրանք ստեղծում են արժեք պատասխանատու և կայուն կերպով նպաստելով մեր բիզնեսի զարգացմանը:  Մոտիվացված և ներգրավված աշխատակիցները աշխատում են իրենց բոլոր հնարավորությունների սահմաններում՝ իրենց կարիերայի նպատակներն իրագործելու համար՝ այդպիսով գլխավոր դերակատարություն ունենալով մեր ընկերության երկարաժամկետ հաջողությունում: Միաժամանակ մենք հետևում ենք, որ  ցանկացած անձ, ով աշխատում է Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի համար, հասկանա իր դերը բիզնեսում և թե իր անհատական ջանքը ինչպիսի ուղղակի ներդրում ունի մեր հաջողությունում:

Coca-Cola HBC Armenia employee asks a question Dmitris Lois | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի աշխատակիցը հարց է հղում Դմիտրիս Լոյսին

Մենք կօգնենք Ձեզ իրացնել Ձեր ամբողջ ներուժը

Մենք ունենք ձևավորված,  արագ հետևելու բարձր արդյունավետությամբ ծրագրեր և մեր կազմակերպության  տարբեր մակարդակների տաղանդների համար անհատականացված դասընթացներ, որոնք սատարում են մեր մարդկանց՝ օգնելով նրանց իրացնել իրենց ամբողջ ներուժը: Մեր արագընթաց ծրագիրը հետևում է ամենաբարձր ներուժ և ընկերությունում աճելու և ավելի բարձր ու  ավագ ղեկավարական դիրքեր գրավելու ցանկություն ունեցողների զարգացմանը: 

Coca-Cola HBC Armenia staff and Dmitris Lois | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի անձնակազմը և Դմիտրիս Լոյսը

Մենք ձևավորում ենք երիտասարդ մասնագետներ

Շրջանավարտների համար մեր «Կոկա-Կոլա ՀԲՔ ապագա ղեկավարների պատրաստման ծրագրի» միջոցով մենք հայտնաբերում ենք, ընտրում և զարգացնում  նոր և զարգացող տաղանդներին: Միացե՛ք մեր ծրագրին՝ Ձեր մասնագիտական հմտությունները և բիզնեսի կառավարման ունակությունները զարգացնելու, շուկայի լավագույն փորձագետներից սովորելու և ընդամենը երկու տարվա ընթացքում անմիջական ղեկավար դառնալու համար:

Coca-Cola team during charitable football game | Կոկա-Կոլա թիմը բարեգործական ֆուտբոլի խաղի ժամանակ

Մենք խթանում ենք մեր աշխատավայրում սպորտն ու առողջ ապրելակերպը

Մենք մեր աշխատակիցների շրջանում խրախուսում ենք առողջ և ակտիվ կենսակերպը։ Մենք միջոցառումներ ենք անցկացնում, ներառյալ՝ ֆուտբոլի մրցաշարեր և մարմնամարզության դասեր մեր աշխատավայրում, որպեսզի բարձրացնենք կանոնավոր կերպով մարզվելը, ակտիվ և սպորտային կյանքը։ 

Մենք նաև ապահովում ենք աշխատակիցների բուժզննումը, տրամադրում ենք մարզասրահներում անդամություն, ինչպես նաև ստեղծում ենք հնարավորություններ մասնակցել առողջ ապրելակերպի միջոցառումներին, որ կազմակերպում է թե՛ մեր Ընկերությունը և թե՛ համայնքը։

Մենք հոգ ենք տանում  մեր աշխատավայրում առողջության և անվտանգության մասին

Մեր մարդկանց առողջությունը և անվտանգությունը  գլխավոր առաջնահերթություններից են: Տարիների ընթացքում մենք կիրառել ենք աշխատավայրում կամ ճանապարհին  վնասվածքները և պատահարները կանխելու համար նախատեսված շատ գործիքներ՝ մեր աշխատակիցներին անմիջականորեն ներգրավելով անվտանգության կառավարման մեր շարունակական կատարելագործման մեջ: