Պատասխանատու մարքեթինգ

Մենք հանձն ենք առել վարել պատասխանատու մարքեթինգ, որտեղ էլ որ գործենք, բոլոր գովազդային միջոցներում և մեր բոլոր ապրանքների համար հատկապես, երբ հարցը վերաբերում է երեխաներին ինչ-որ բան գովազդելուն:

Կոկա-Կոլա ՀԲՔ-ում մեր մարքեթինգային փիլիսոփայությունը հաշվի է առնում այն  համայնքների լավագույն շահերը, որտեղ մենք գործում ենք:  Մենք կարծում ենք, որ պատասխանատու մարքեթինգը  մեր տնտեսական, բնապահպանական և սոցիալական ազդեցության հիմնական հարցն է: Այն մեզ թույլ է տալիս  ավելացնել  համայնքի վստահությունը և մեր արտադրանքը համապատասխանեցնել  սպառողների նախընտրածի հետ:

Մեր մարքեթինգային ծրագրերը լիովին համապատասխանում են մարքեթինգային հաղորդակցման օրենքներին, չափանիշներին և կամավորության կոդեքնսերին, դա վերաբերում է գովազդներին, ակցիաներին և հովանավորությանը:

Մենք պատասխանատու ձևով հոգ ենք տանում  շուկայի համար և խրախուսում առողջ և ակտիվ ապրելակերպ:

Ծնողների և խնամակալների իրավունքները հարգելը մեր պատասխանատու մարքեթինգային քաղաքականության հիմնքարն է: Մենք հարգում ենք ծնողների և խնամակալների դերը իրենց երեխաների  համար համապատասխան ընտրություն կատարելու հարցում՝ 12 տարեկանից ցածր երեխաների մոտ անմիջական մարքեթինգ չիրականացնելով և աշխատում ենք երրորդ անձ դիստրիբյուտորների հետ, որպեսզի նրանք ևս ստանձնեն նույն պարտավորությունները:  

Պատասխանատու մարքեթինգի մեր հանձնառությունը նաև ներառում է ոլորտի պրակտիկայի կոդեքսների մշակման հարցում  օգնելը  դրանցից են՝   Գազավորված ըմպելիքներ արտադրող եվրոպական գործընկերների միավորման  (ԳԸԱԵԳՄ) հանձնառությունները:

Թափանցիկությունը և հաշվետվողականությունը ավելացնելու նպատակով մենք մշտադիտարկում ենք մեր արտաքին հանձնառությունների  կատարումը երրորդ կողմ հանդիսացող աուդիտորների միջոցով: Դրանք հաստատում են մեր նշանակալից  համապատասխանությունը  (90-ից  100 տոկոս): Սա հանգեցրել է շատ շոշափելի  արդյունքների, որոնք մեզ խրախուսում են  համառորեն առաջ տանել մեր ջանքերը: