Տեղեկությունններ սննդային արժեքի մասին

Մենք գտնում ենք, որ մարդիկ մեր փաթեթավորման դիմային հատվածում պետք է տեսնեն հստակ, թափանցիկ տեղեկատվություն սննդային արժեքի մասին:

Հավասարակշռվածությունը և չափավորությունն  առողջ դիետայի հիմքն են: Մենք մտադիր ենք մարդկանց տրամադրել այն տեղեկատվությունը, որի կարիքը նրանք ունեն, որպեսզի կարողանան համապատասխան ընտրություն կատարել ակտիվ, առողջ կենսակերպով ապրելու համար:

2007թ ոլորտի ինքնակարգավորման արդյունքում Եվրոպայում մեր արտադրանքի վրա նշված անհրաժեշտ ամենօրյա սննդային արժեքների կողմնորոշիչներն  օգնում են մարդկանց հասկանալ այն կոնկրետ ազդեցությունը, որ տվյալ խմիչքը ունենում է ամենօրյա էներգիայի (կալորիաների)  և շաքարի կլանման միջոցով: 

Սննդային արժեքի վերաբերյալ  տեղեկատվությունը մարդկանց օգնում է իրենց կարիքները հոգալու համար ընտրություն կատարելիս:  Փաթեթի դիմային մասի պիտակները հստակ ցույց են տալիս  կալորիաների, շաքարի, ճարպերի, հագեցած ճարպերի և աղի պարունակությունը թե՛ որպես բացարձակ արժեքներ, թե  որպես ամենօրյա օգտագործման տոկոսներ: Դրանք տրամադրվում են թե՛  ըստ չափաբաժինների  և  թե՛ որպես  առողջ դիետայի համամասնություն՝ օգնելով սպառողներին  քաշի վերահսկման համար հասկանալ  այն կոնկրետ ներդրումը, որ տվյալ խմիչքը ունենում է  իրենց ամենօրյա էներգիայի (կալորիաների)  և շաքարի կլանման  մեջ: 

Մենք նաև հստակ պիտակավորում ենք կալորիաներ չպարունակող կամ ցածր կալորիականությամբ խմիչքները դրանց փաթեթավորման դիմային մասում, որպեսզի մարդիկ դրանք ավելի հեշտ ձևով կարողանան տարբերել, ինչպես նաև՝ ընդգծում ենք  արհեստական համերի, գունանյութերի և կոնսերվանտների բացակայությունը:

Կոկա-Կոլա համակարգի մեր գործընկերը՝ Կոկա-Կոլա ընկերությունը, նույնպես սննդային արժեքի մասով հանձն է առել մեր կողմից արտադրվող և բաշխվող արտադրանքի համար տրամադրել փաստացի, նշանակալից և հասկանալի տեղեկատվություն:

2017թ մարտին Կոկա-Կոլա ընկերությունը միացավ վեց առաջատար սնունդ և խմիչք արտադրողներին՝  Մեծ Բրիտանիայում և Իռլանդիայում օգտագործվող   գույներով կոդավորված համակարգի հիման  վրա Եվրոպայի համար սննդային արժեքի վերաբերյալ ԵՄ օրենսդրությանը լիովին համապատասխանող ստանդարտացված  պիտակավորման պաշտպանության հարցում:  Այս կոալիցիան իրենից ներկայացնում է  սննդային արժեքի վերաբերյալ  պիտակավորման ոլորտում փոխզիջման  ձևավորման ջանքերի  հարցում խոշոր առաջընթաց և  արտացոլում է մեր հաստատակամությունը արձագանքել մեր սպառողների փոփոխվող  նախընտրություններին, ինչպես նաև՝ մեր հանձնառությունը  խրախուսել ավելի առողջ  դիետաները և հավասարակշռված կենսակերպը: