Առողջություն

Մենք խրախուսում ենք առողջությունը և բարեկեցությունը, քանի որ կարծում ենք, որ դրանք կարևոր հարցեր են թե՛ մեր բիզնեսի, թե՛ այն համայնքների համար, որտեղ մենք աշխատում ենք:

Մենք կարծում ենք, որ առողջ և անվտանգ արտադրանքի տրամադրումը էական նշանակություն ունի  մեր բիզնեսի տնտեսական, բնապահպանական և սոցիալական ազդեցության  համար և օգնում է  պահպանել համայնքի վստահությունը, հաճախորդների բավարարվածությունը և ընտրությունը: 

Ապրանքներ և բաղադրամասեր

Մենք կենտրոնանում ենք  մեր առաջարկած ապրանքների հարցում նորարական լինելու վրա այդ թվում՝  ընդլայնելով զրո կալորիականությամբ խմիչքների մեր տեսականին և կրճատելով մեր պորտֆոլիոյի շատ ապրանքների  կալորիաների պարունակությունը: Մենք նաև խրախուսում ենք ակտիվ կենսակերպը և փաթեթների վրա հստակ պիտակավորումը, դրան նպաստում են համայնքների ներգրավման ավելի լայն ծրագրերը, որոնք կենտրոնացած են  առողջության և բարեկեցության վրա: 

Կրթելով մեր սպառողներին  մենք նրանց հնարավորություն ենք տալիս  կատարել գիտակցված ընտրություն, որի շնորհիվ  սնունդը  և խմիչքները կարող են բավարարել նրանց անհատական կարիքները: 

Օրինակ՝  Կոկա-Կոլայի 250մլ չափաբաժինը ավելի քիչ կալորիաներ է պարունակում  քան միևնույն քանակի նարնջի հյութը և ավելի քիչ շաքար, քան խնձորի հյութի միևնույն քանակությունը:  Մենք օգնում ենք մարդկանց կատարել գիտակցված ընտրություն՝ պիտակի վրա  տրամադրելով ամենօրյա անհրաժեշտ սննդային արժեքների կողմնորոշիչներ (250 մլ չափաբաժինը  կազմում է մեծահասակին անհրաժեշտ շաքարի ամենօրյա նորմայի մինչև 29 տոկոսը) և ապահովելով խմիչքի ցածր ու զրո կալորիականությամբ տարբերակներ:  

Մեր բաղադրամասերի, ինչպես նաև առողջության ու բարեկեցության մոտեցման մասին ավելին կարող եք կարդալ ստորև առկա հղումներով:

Ճիշտ սննդակարգի և դիետայի սովորությունների  անկյունաքարը հավասարակշռվածությունն է, բազմազանությունը և չափավորությունը:  Ահա թե ինչու մենք հակված ենք սնուցման  այն սկզբունքին, որ բոլոր ուտելիքները և խմիչքները  կարող են տեղ գտնել խելամիտ, հավասարակշռված դիետաներում, երբ դրանք ուղեկցվում են կանոնավոր ֆիզիկական ակտիվությամբ: 

Հեղուկի ընդունում

Բավարար քանակությամբ հեղուկի օգտագործումը  էական է մեր ֆիզիկական և մտավոր առողջության համար:

Ջուրը կազմում է մեր մարմնի ընդհանուր  քաշի  միջինում 60-65 տոկոսը: Անգամ առանց ֆիզիկական վարժություններ կատարելու  մեր օրգանիզմը օրական ծախսում է  2-ից 3 լիտր հեղուկ: Եթե այն չվերականգնվի, մենք կարող ենք ջրազրկվել, ինչը կարող է հանգեցնել գլխացավերի, հոգնածության, ուշադրության ցածր մակարդակի և ֆիզիկական արտադրողականության ցածր աստիճանի:

Հեղուկի ընդունումը հատկապես կարևոր է ֆիզիկական վարժություններից առաջ, դրանց ընթացքում և դրանցից հետո, ինչպես նաև՝ շոգ եղանակին: Նաև կարևոր է խմել մինչև ծարավելը, քանի որ ծարավը արդեն ջրազրկման որոշակի մակարդակի նշան է:

Բոլոր ոչ ալկոհոլային խմիչքները օգնում են մեզ չջրազրկվել:  Ջրի պարունակությունը կարևոր դեր է խաղում մեր մարմինների նորմալ գործունեության համար՝ թույլ տալով հորմոններին, սնուցող նյութերին և թթվածնին շրջանառել՝ կարգավորելով մարմնի ջերմաստիճանը և օգնելով հեռացնել անպիտան մթերքը և թույները:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ինչքան ավելի բազմազան  խմիչքներ են մարդիկ սպառում, այնքան ավելի հավանական է, որ նրանք ընդհանուր առմամբ  ավելի շատ խմիչքներ կխմեն: Սա իր հերթին նպաստում է նրանց օպտիմալ  հիդրատացված վիճակի պահպանմանը:

Առողջ ապրելակերպի խթանում

Մենք առաջնորդի դեր ենք ստանձնել  սպառողների մոտ ավելի առողջ և ավելի կայուն  կենսակերպ խրախուսելու հարցում և հետևում ենք, որ մեր արտադրանքը ինտեգրվի ակտիվ, առողջ կենսակերպում՝ ողջամիտ, հավասարակշռված դիետայի և ֆիզիկական ակտիվությանը համապատասխան:

Անգամ ավելին, մենք նաև օգնում ենք մեր մարդկանց ավելի առողջ և ակտիվ կենսակերպ վարելու հարցում: Դա ավելին է քան սոսկ խոսքեր: Մենք խրախուսում ենք աշխատակիցների քաջառողջությունը  մարզասրահների անդամակցության, բժշկական ստուգումների միջոցով և  հնարավորություն տալով մասնակցել Կոկա-Կոլա ՀԲՔ-ի և համայնքային սպորտային ու առողջ ապրելակերպի ծրագրերում բոլոր այն երկրներում, որտեղ մենք գործում ենք: Մենք սպառողների առջև  առաջնորդի դեր ենք ստանձնել ավելի առողջ, ավելի կայուն զարգացող կենսակերպի խրախուսման հարցում և հետևում ենք, որ մեր արտադրանքը ինտեգրվի ակտիվ, առողջ կենսակերպում՝ ողջամիտ, հավասարակշռված դիետայի և ֆիզիկական ակտիվությանը համապատասխան:  

Մենք մի շարք հանձնառություններ ենք ստանձնել՝ ամբողջ աշխարհում մարդկանց  առողջ և հավասարակշռված կենսակերպի հասնելու հարցում օժանդակելու համար: Այդ նպատակների մասին Կոկա-Կոլա ընկերությունը հայտարարեց 2013թ, մեր համաշխարհային բիզնես համակարգը հանձն է առել իրագործել դրանք  մինչև 2020թ.: