Մեր հանձնառությունների մասին

Մենք ցանկանում ենք տրամադրել ճիշտ ապրանքներ պատասխանատու կերպով և խթանել առողջ ու ակտիվ ապրելակերպը։

Կոկա-Կոլա Ընկերությունը հայտարարել է չորս հիմնական հանձնառություն 2013թ, որոնց Կոկա-Կոլա համակարգը, այդ թվում՝ Հայաստանը, որպես դրա մաս, ձգտում է հասնել մինչև 2020թ։ 

Close up of a glass of iced tea | Սառը թեյի մոտեցված կադր

1. Առաջարկել ցածր կամ զրո կալորիականությամբ ըմպելիքների տարբերակներ յուրաքանչյուր շուկայում

Ավելի մեծ ընտրության հնարավորություն ստեղծելու համար մենք մեր պորտֆոլիոյում առաջարկում ենք դիետիկ, քիչ կամ զրո կալորիականությամբ ըմպելիքներ։ Մենք արդեն մի շարք ըմպելիքների բաղադրություն այնպես ենք փոխել, որ այն պարունակում է ավելի քիչ շաքար ու կալորիաներ։

Close up of a bottle of Sprite | Սպրայտ շշի մոտեցված կադր

2. Բոլոր մեր փաթեթների դիմային մասում սննդային արժեքի վերաբերյալ թափանցիկ տեղեկատվության տրամադրում, որում նշված է կալորիաների մասին տեղեկություն

Մեր արտադրանքի կալորիաների արժեքների մասին  հստակ և թափանցիկ ձևով տեղեկացումը օգնում է մարդկանց  կատարել գիտակցված ընտրություն  և կառավարել էներգիայի նրանց  ընդհանուր կարիքները: Մենք սննդային արժեքի վերաբերյալ  հիմնական տեղեկատվությունը  տեսանելի ենք դարձնում  մեր շշերի և մետաղյա տարաների փաթեթավորման պիտակների դիմային մասում: Ամենօրյա անհրաժեշտ սննդային արժեքի կողմնորոշիչ  պիտակները համառոտ տեղեկատվություն են տրամադրում  կալորիաների, ինչպես նաև շաքարի, ճարպերի, հագեցած ճարպերի և աղերի պարունակության մասին: 

Coca-Cola team during charitable football game | Կոկա-Կոլա թիմը բարեգործական ֆուտբոլի խաղի ժամանակ

3. Մարդկանց օգնելը շարժվել առաջ՝ օժանդակելով ֆիզիկական ակտիվությունը խթանող ծրագրերին բոլոր այն երկրներում, որտեղ մենք բիզնես գործունեություն ենք իրականացնում 

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն օժանդակում է սպորտային և մարզական բազմազան միջոցառումների այն բոլոր 28 երկրներում, որտեղ ընկերությունը գործում է՝ աշխատելով կառավարական գործակալությունների, սպորտի և սննդակարգի մասնագետների և ոլորտի  փորձագետների հետ: Մենք ցանկանում ենք օգնել ցանկացած  տարիքի և ցանկացած ունակություններով մարդկանց, որպեսզի իրենք իրացնեն իրենց ֆիզիկական ներուժը: 

A woman and a man advertise new Coca-Cola slim can| Կինն ու տղամարդը գովազդում են ալյումինե տարայով նոր Կոկա-Կոլան

4. Պատասխանատու մարքեթինգ, ներառյալ՝  աշխարհի ցանկացած մասում 12 տարեկանից ցածր երեխաներին մեր արտադրանքը չգովազդելը  

Ճարպակալումը  գլոբալ մտահոգություն է առաջացնում, մենք հետևում ենք, որպեսզի մեր  մարքեթինգային և վաճառքի գործողությունները արտահայտեն  մեր պատասխանատվությունը  վաղվա ապագան պաշտպանելու հարցում: Սա նշանակում է ստանձնել նախաձեռնությունը՝ մենք երբևէ չենք գնում գովազդ, որն անմիջականորեն ուղղված է այնպիսի լսարանի, որտեղ ավելի քան 35 տոկոսը 12 տարեկանից ցածր երեխաներ են:  

Այդ քաղաքականությունը հիմնականում վերաբերում է հեռուստատեսությանը, ռադիոյին և տպագրությանը, բայց նաև՝  համացանցին և բջջային հեռախոսներին: Մենք նաև կտրականապես դեմ ենք  տարրական դպրոցներում  անմիջական կոմերցիոն գործունեությանը: