Չգազավորված ըմպելիքներ

Մենք մեր սպառողներին առաջարկում ենք չգազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների լայն տեսականի՝ սկսած հյութերից և սառը թեյերից մինչև էներգետիկ և սպորտային ըմպելիքները:

Մեր չգազավորված ըմպելիքների ապրանքանիշերը լրացնում են գազավորված ըմպելիքներին, ինչը յուրահատուկ համադրություն է շշալցման տեսանկյունից: Պորտֆոլիոյի այս ընդարձակությունը մեզ դարձնում է ուժեղ գործընկեր մեր հաճախորդների համար և օժանդակում է սպառողների ընտրությանը:

Հայաստանի տարածքում մեր պորտֆոլիոն ներառում է մրգային համերով թեյը՝ Նեսթին, Դոբրի և Ռիչ հյութերը, իզոտոնիկ սպորտային ըմպելիք Փաուերեյդը և էներգետիկ ըմպելիք Բըրնը:

Rich juice | Րիչ հյութ
Ռիչ՝ անկրկնելի համ առաջին կումից

Հյութ

Մենք առաջարկում են մրգային և մրգային հիմքով ըմպելիքների լայն տեսականի տարբեր համերով և հարմարավետ փաթեթավորմամբ՝ մարդկանց տրամադրելով բազմազան տարբերակներ անկախ իրենց անհատական նախընտրություններից: Մրգային հյութերը և մրգային հիմքով ըմպելիքներն ապահովում են վիտամիններով և սնուցմամբ, ինչպես նաև՝ այն հեղուկով, որը մեզ անհրաժեշտ է չջրազրկվելու և առողջ ու ճիշտ հավասարակշռված կենսակերպը պահպանելու համար:

Հայաստանում մենք մեր սպառողներին ապահովում ենք հյութերով, նեկտարներով և մրգային ըմպելիքներով Դոբրի, Ռիչ և Փալփի ապրանքանիշերի ներքո:

Սառը թեյեր

Խմելու համար պատրաստի թեյերի համբավը աճում է: Fuzetea-ի բնական բաղադրիչների՝ թեյի և մրգային հյութերի խառնուրդներն ու ներդաշնակ համերը թարմացնում են և օգնում մի պահ կտրվել սրընթաց առօրյայից: Սառը թեյերի արդեն ծանոթ՝ «սև թեյ/դեղձ» և «սև թեյ/կիտրոն» համերից բացի, հայկական շուկայում Fuzetea-ն ներկայանում է «սև թեյ/մանգո-արքայախնձոր» յուրօրինակ համային համադրությամբ: Fuzetea-ն Ընկերության ապրանաքատեսականիում փոխարինում է Nestea ապրանքանիշը:

Burn energy drink | Բըրն էներգետիկ ըմպելիք

Էներգետիկ ըմպելիքներ

Էներգետիկ ընպելիքները և զվարճալի են և պրակտիկ. Բըրն ապրանքանիշը էներգիա է ապահովում նրանց համար, ովքեր պատրաստվում են երեկույթի, զբաղված գրաֆիկով են ապրում կամ պարզապես երբ մարդիկ հոգնած են զգում:

Powerade sports drink | Փաուերեյդ սպորտային ըմպելիք

Սպորտային ըմպելիքներ

Սպորտային ըմպելիքներն օգնում են սպորտային և այլ ֆիզիկական գործունեության ժամանակ պահպանել բարձր արտադրողականություն: Դրանք հատուկ նախատեսված են պատշաճ հիդրատացիայի մակարդակ ապահովելու համար և քրտնելու հետևանքով սպառվածների փոխարեն առաջարկում են նոր ածխաջրեր և հանքային աղեր:

Փաուերեյդ™-ը իզոտոնիկ սպորտային ըմպելիք է, որը ավելացնում է ջրի ներծծումը և օգնում վերականգնել այն հանքային նյութերը, որոնք սպառվել են երկարատև վարժությունների ժամանակ: