Ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի ախատակիցներից յուրքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:

Ջուրը կենսական նշանակություն ունի մարդու և համայնքի զարգացման համար: Կոկա-Կոլա Հելլենիկը ձգտում է սահմանափակել իր ազդեցությունը ջրային ավազանների վրա և խրախուսել  ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման  գործողությունները այն համայնքներում, որտեղ այն գործում է: Մենք պետք է ապահովենք, որ մեր կողմից ջրի օգտագործումը  համապատասխանի մեր համայնքների կարիքներին: 

Մենք կարծում ենք, որ ոլորտը առանցքային դերակատարություն ունի այսօրվա ջրային մարտահրավերների համար կայուն լուծումներ գտնելու հարցում: Մենք ընդունում ենք, որ մարդու զարգացումը և կլիմայի փոփոխությունը խորը ազդեցություն կունենա ջրի հասանելիության վրա և  պետք է աշխատենք փոփոխությունները մեղմելու և դրանց հարմարվելու ուղղությամբ: 

Կոկա-Կոլա Հելլենիկի գործունեության ջրի վրա անմիջական ազդեցությունը հիմնականում գալիս է շշալցման գործարաններում ջրի օգտագործումից: Անուղղակի ազդեցությունը գալիս է դրա բաղադրիչներում ջրի հնարավոր առկայությունից, իսկ ավելի պակաս չափով՝ դրա փաթեթավորումից: 

Մեր բնապահպանական քաղաքականության համաձայն մենք հանձն ենք առել՝ 

  • նվազեցնել մեր գործողությունների ազդեցությունը՝ կրճատելով ջրի օգտագործումը և ապահովելով, որ կեղտաջրերը ամբողջովին մշակվեն մինչև այն աստիճան, որում ջրային կենդանիները կարող են գոյատևել
  • գնահատել ջրի հետագա հասանելիությունը և նվազեցնել  բնապահպանական ու սոցիալական  ռիսկերը, որոնք կապակցված են մեր կողմից ջրի օգտագործման հետ
  • աշխատել մատակարարների հետ՝ հասկանալու համար  հումքի՝ մասնավորապես այնպիսի գյուղատնտեսական արտադրանքի, ինչպիսիք են շաքարավազը և միրգը, ջրի վրա թողած  հետքը
  • ներգրավել համայնքներին՝  տեղական և միջազգային գործընկերության  ծրագրերի միջոցով տեղեկացվածության ավելացման և ջրային ռեսուրսների  պահպանության  համար 
  • աղետների պատճառած հետևանքներից հետո համայնքներին արտակարգ պայմաններում մատակարարել ջուր
  • նպաստել ջրի վերաբերյալ չափանիշների և քաղաքականությունների մշակմանը թե՛ տեղում, թե՛ միջազգային հարթակներում՝ գործակցելով գլխավոր շահակիցների հետ
  • աշխատել այնպիսի կազմակերպությունների և նախաձեռնությունների հետ, ինչպիսիք են ՄԱԿ-ի Գլոբալ Պայմանագրի Ջրային Մանդատը (անգլերեն՝ UN Global Compact Water Mandate)
  •  կիսվել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարման  պրակտիկայով և խրախուսել այն

Գլխավոր շահակիցների ուղղորդման ներքո մենք համակողմանիորեն և թափանցիկ ձևով զեկուցում ենք ջրի վրա մեր թողած ազդեցությունների  և գործողությունների մասին: