Մեր որակի և սննդի անվտանգության քաղաքականությունը շարադրված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:

Կոկա- Կոլա Հելլենիկը գտնում է, որ հաջողությունը կախված է բարձրորակ ապրանքների մատակարարումից, փաթեթավորումից և ծառայություններից, որոնք համապատասխանում կամ գերազանցում են հաճախորդների ու սպառողների ակնկալիքները առաջնակարգ ապրանքանիշի  ապրանքներից: Այս համոզմունքի համար էական է ապահովել Ընկերության արտադրած բոլոր ապրանքների սննդի անվտանգությունը: 

Ընկերությունը հանձն է առել շարունակաբար ամրապնդել իր արտադրած ապրանքանիշերի վարկանիշը և պահպանել  սպառողների վստահությունը իր արտադրանքի նկատմամբ՝ որակի և սննդի անվտանգության համակարգերի, չափանիշների և պրակտիկաների մշակման և կիրառման միջոցով: Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր գործողությունները ուղղված են շարունակական բարելավմանը, որի արդյունավետությունը չափվում, գնահատվում և հաստատվում  է ներքին և արտաքին աուդիտների միջոցով: 

Ընկերությունը գտնում է, որ որակի առումով ստանձնած պարտավորությունների իրագործումը կախված է Կոկա-Կոլա Հելլենիկի յուրաքանչյուր աշխատակցից, իրենց աշխատանքի կատարումից և շահակիցների հետ հարաբերություններից: Սննդի անվտանգությունը բոլոր այն աշխատակիցների պարտականությունն է, ովքեր անմիջական ազդեցություն ունեն ապրանքների բաղադրամասերի, փաթեթավորման, արտադրության և պահեստավորման ու տեղափոխման վրա:

Կոկա-Կոլա Հելլենիկի որակի առումով ստանձնած հանձնառությունների հիմքում ընկած են սննդի անվտանգության և որակի հետևյալ սկզբունքները ՝

  • այնպիսի ապրանքների արտադրություն և տրամադրում, որոնք համապատասխանում են սննդի անվտանգության և որակի ամենաբարձր չափանիշներին,
  • սննդի անվտանգությանը և որակին ներկայացվող օրենսդրական և կանոնակարգային պահանջներին համապատասխանություն և դրանց գերազանցում, 
  • ISO 9001:2008, ISO 22000:2005, FSSC 22000 և Կոկա-Կոլայի Կառավարման  համակարգի չափանիշներին, ինչպես նաև կիրառելիության դեպքում՝ PAS 223:2011 չափանիշին համապատասխան որակի  արդյունավետ կառավարման համակարգերի գործարկման և լիցենզավորման  միջոցով սննդի կայուն անվտանգության և որակի ապահովում բոլոր գործողությունների ժամանակ,
  • Ստանդարտացման միջազգային  կազմակերպության և Կոկա-Կոլա ընկերության կողմից ընդունված ներքին և արտաքին աուդիտորական գործընթացների միջոցով սննդի անվտանգության և որակի կառավարման համակարգերի արդյունավետության հաստատում,
  • տեխնիկական հմտություններ ձևավորող, տեղեկացվածությունը ավելացնող, ռիսկերը կառավարող և գերազանցության աճող մակարդակների մղող կառուցվածքային ծրագրերի միջոցով  սննդի անվտանգության  և որակի հնարավորությունների ստեղծում,
  • ապրանքների, գործընթացների և տեխնոլոգիաների փոփոխություններով պայմանավորված սննդի անվտանգության ռիսկերի արդյունավետ կառավարման նպատակով  սննդի անվտանգության քաղաքականությունների, չափանիշների և ընթացակարգերի շարունակական վերանայում,
  • սննդի անվտանգության և որակի ռազմավարությունների ընդգրկում ամենամյա բիզնես պլանավորման մեջ ՝ ապահովելու համար, որ սննդի անվտանգությունը և որակը մնան  գործողությունների անբաժանելի մասը,
  • բոլոր չափանիշների շարունակական բարելավումը և պահպանումը ապահովելու նպատակով   բոլոր գործառնությունների համար Խմբի մակարդակով սննդի անվտանգության և որակի ամենամյա չափավոր նպատակների  սահմանում,
  • մատակարարների և կապալառուների կողմից սննդի անվտանգության և որակի միևնույն  հանձնառությունների  կիրառման ապահովում և նրանց կողմից տրամադրվող նյութերի ու ծառայությունների մշտադիտարկում՝ աուդիտների և ստացվող ապրանքների զննումների միջոցով,
  • սննդի անվտանգությանը ներկայացվող պահանջների մասին մատակարարներին, կապալառուներին, հաճախորդներին  և սպառողներին տեղեկացում՝ բաղադրամասերի և փաթեթավորման նյութերի, ապրանքների պահեստավորման և սպառողների ուղեցույցների համար տեխնիկական պայմանների սահմանման միջոցով,
  • սննդի անվտանգության և որակի ասպեկտների, ռազմավարությունների  և կատարման մասին տեղեկացում գործընկերներին, սպառողներին, հաճախորդներին և հիմնական շահակիցներին, որոնք ազդեցություն ունեն Ընկերության սննդի անվտանգության և որակի կառավարման համակարգերի վրա  կամ իրենք են կրում այդ ազդեցությունը: