Մասնագիտական առողջության և անվտանգության մեր ծրագիրը ներկայացված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:

Կոկա-Կոլա Հելլենիկը հանձն է առել մշակել և կիրառել իր բիզնես գործունեության հետ կապված  ռիսկերին համապատասխան Աշխատանքային առողջության և անվտանգության (ԱԱԱ) արդյունավետ համակարգեր, չափանիշներ և պրակտիկաներ: Ընկերությունը իրագործում է  իր ԱԱԱ ծրագիրը Աշխատանքային առողջության և անվտանգության գնահատման  համակարգի (ԱԱԱԳՀ, անգլերեն՝ OHSAS) 18001 չափանիշի կառուցվածքային կիրառման միջոցով: Դա ամրապնդվում է Կոկա-Կոլա ընկերության և Կոկա-Կոլա Հելլենիկի  մասնագիտական առողջության և անվտանգության հատուկ չափանիշներով: Այս ծրագիրը նպատակ ունի տրամադրել և պահպանել  առողջ, անվտանգ աշխատանքային միջավայր և նվազեցնել աշխատակիցների, կապալառուների, այցելուների և ընկերության գործունեության մեջ  ներգրավված մյուս անձանց  ռիսկերը՝ միաժամանակ բավարարելով սպառողների և հաճախորդների՝  բարձր որակի, անվտանգ արտադրանքի մասով ակնկալիքները:  

Առողջ և անվտանգ աշխատանքային միջավայր ապահովելու հանձնառությունը նպաստում է առողջության և անվտանգության հետևյալ սկզբունքներին՝

  1. այնպիսի միջավայրի ապահովում, որտեղ աշխատանքին առնչվող առողջական և անվտանգության ռիսկերը  վերահսկվում են՝ կանխելու համար մարմնական վնասները և մասնագիտական հիվանդությունները,
  2. Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր տարածքներում պետական կառավարական և կանոնակարգային ՄԱ և Ա պահանջների կատարում  և համապատասխան  միջազգային չափանիշների պահպանում՝ կիրառելով շարունակական կատարելագործման  ծրագրեր,
  3. Ընթացիկ բիզնես գործունեության անբաժանելի մասը կազմող ՄԱ և Ա արդյունավետ կառավարման ծրագրի կիրառում, որը
    • կբացահայտի, կգնահատի և կվերահսկի աշխատավայրի գործընթացների և աշխատանքային միջավայրերի հետ առնչվող մասնագիտական վնասվածքների և վատառողջության հայտնի պատճառների  ռիսկերը,
    • կապահովի, որ կազմակերպչական ցանկացած մակարդակում բոլոր աշխատակիցները հասկանան և  ստանձնեն  Կոկա-Կոլա Հելլենիկ ՄԱ և Ա քաղաքականությունների ու պրակտիկաների կիրառումը,
    • կձևավորի աշխատակիցների ՄԱ և Ա ունակությունը արդյունավետ վերապատրաստման և կազմակերպության բոլոր մակարդակներում առաջնորդության միջոցով, 
    • ՄԱ և Ա համակարգերը, ընթացակարգերը և կատարումը կենթարկի ներքին և արտաքին  աուդիտի ու հաստատման,  
    • կուսումնասիրի աշխատանքին առնչվող վնասվածքների և հիվանդության պատճառները և միջոցներ կձեռնարկի դրանց կրկնությունը կանխելու համար,
    • ՄԱ և Ա պահանջները կհամաձայնեցնի բոլոր մյուս բիզնես ուսուցումների հետ և կապահովի, որ դրանք ենթարկվեն կատարողականության գնահատման և շարունակական բարելավման ծրագրերին,
    • կներառի առողջության և անվտանգության ռազմավարությունները ամենամյա բիզնես պլանավորման գործընթացում՝ ապահովելով, որ այդ թեման մնա որպես գործողությունների անբաժանելի մասը,
    • խմբի մակարդակով կսահմանի ՄԱ և Ա ամենամյա չափավոր նպատակներ բոլոր գործողությունների համար և կապահովի բոլոր չափանիշների շարունակական բարելավումը և պահպանումը:

Կոկա-Կոլա Հելլենիկը իր ամենամյա Համակողմանի զեկույցում հաշվետու է ՄԱ և Ա իր կատարողականության համար՝ որպես  ՄԱ և Ա կատարողականության հարցում  գերազանցության հասնելու իր հանձնառության մի մասը: