Կոկա-Կոլա Հելլենիկում մենք մեծապես օգտվում ենք մեզ հետ աշխատող բազմատեսակ մարդկանց հմտություններից, փորձից և նվիրվածությունից: Մենք ընդունում ենք, որ այդ բազմազանությունը էական է մեզ համար, քանի որ այն թույլ է տալիս լավագույնս սպասարկել մեր հաճախորդներին և ձգտել ապահովել, որ մեր աշխատավայրում ոչ ոքի հետ չվերաբերվեն անհամապատասխան և ոչ հարգալից ձևով: Սա համապատասխանեցված է մեր Արժեքներին:

Սույն քաղաքականությունը սահմանում է ներգրավման և բազմազանության, ինչպես նաև՝ աշխատանքում խտրականության   վերաբերյալ մեր մոտեցումը: 

Սույն քաղաքականության նպատակներով ներգրավվածությունը և բազմազանությունը  նշանակում է հարգանքի աշխատանքային միջավայրի ստեղծում, որում մարդիկ ոչ խտրականություն են դրսևորում, ոչ էլ որևէ համատեքստում  ենթարկվում են խտրականության սույն հատկանիշների պատճառով՝

  1. տարիք
  2. ֆիզիկական կարողությունների սահմանափակություն
  3. սեռ կամ սեռի փոփոխություն
  4. սեռ կամ սեռական կողմնորոշում
  5. ամուսնական կամ քաղաքացիական զուգընկերության կարգավիճակ
  6. ընտանեկան կարգավիճակ, այդ թվում՝ հղիություն, մայրություն, հայրություն կամ այլ խնամողի կարգավիճակ
  7. ռասայական պատկանելիություն, այդ թվում՝ էթնիկ ծագումը, ազգությունը կամ մաշկի գույնը
  8. կրոնական, քաղաքական կամ այլ հայացքներ
  9. լրիվ կամ կես դրույքով աշխատանքային կարգավիճակ
  10. ցանկացած այլ հատկանիշ, որի համար տեղի օրենսդրությամբ նախատեսված է իրավական պաշտպանություն

Նշված պատճառներով խտրականությունը ներառում է այն, որ վերոնշյալ հատկանիշներից մեկը որպես գործոն է հանդիսանում, որպեսզի որևէ մեկին չվերաբերվեն այնպիսի նպաստավոր ձևով, որով այլ պարագայում կվերաբերվեին, անգամ եթե այդ հատկանիշը նման վերաբերմունքը պայմանավորող միակ կամ հիմնական գործոնը չէ:

Ոտնձգությունը ներառում է ցանկացած անհարգալից  գործողություն կամ խոսք, որը առնչվում է վերոնշյալ հատկանիշին, կամ պահվածքի ցանկացած այլ ձև, որը չի ներառում  հարգանքով և արժանապատվությամբ վերաբերվելը: Այն ներառում է ցանկացած բանավոր կամ ֆիզիկական պահվածք, որը նպատակ ունի սպառնալ, վախեցնել կամ բռնի ուժով պահել, կամ բանավոր ծաղր, որը աշխատակցի կարծիքով խանգարում է նրա՝  իր աշխատանքը կատարելու կարողությունը: Սա կիրառվում է թե աշխատավայրում, թե աշխատավայրից դուրս  (հաճախորդների, մատակարարների կամ աշխատանքին առնչվող կոնտակտների հետ առնչվելիս և աշխատանքին առնչվող ճամփորդությունների կամ միջոցառումների, այդ թվում նաև՝ սոցիալական միջոցառումների ժամանակ):

Սույն քաղաքականությամբ արգելվում է սեռական ոտնձգությունը ցանկացած տեսքով: Սեռական ոտնձգությունը սահմանվում է որպես ոչ ցանկալի  սեռական  սիրախաղեր, սեռական բնույթի բարեհաճության խնդանք և այլ բանավոր կամ ֆիզիկական պահվածք, որին տեղի տալը  կամ նման պահվածքի մերժելը օգտագործվում է որպես հիմք աշխատանքի ընդունման որոշումների համար կամ երբ նշված պահվածքը նպատակ ունի կամ ազդում է  վախեցնող, թշնամական կամ վիրավորական աշխատանքային միջավայրի ստեղծման վրա:

Կիրառում

Սույն քաղաքականությունը կիրառվում է բոլոր այն մարդկանց նկատմամբ, ովքեր աշխատում են մեզ համար (այդ թվում՝ մեր աշխատակիցների, կապալառուների, խորհրդատուների, խորհրդականների, ժամանակավոր աշխատակիցների և գործակալական աշխատողների նկատմամբ) և կիրառելի է նրանց՝ մեզ հետ առնչություն ունենալու ողջ ընթացքում, այդ  թվում՝ երբ նրանք դիմում են մեզ համար աշխատելու համար և մեզ համար աշխատանքը դադարեցնելուց հետո: Այն ներառում է մեր համար աշխատելու բոլոր բնագավառները, ներառյալ՝ հավաքագրումը, վճարումը և պայմանները, վերապատրաստումը, գնահատումը, խրախուսումը, առաջխաղացումը, աշխատանքի ժամանակ պահվածքը, կարգապահական և պատժի  ընթացակարգերը և աշխատանքի դադարեցումը: Քաղաքականությունը թե իրավունքներ է սահմանում, որից կարող են օգտվել  մեզ համար աշխատող մարդիկ, և թե պատասխանատվություններ այդ նույն մարդկանց համար, որպեսզի  նրանք ևս նման կերպ պահեն իրենց՝ ապահովելով, որ մյուսները  օգտվեն այդ նույն իրավունքներից: 

Մեր բիզնեսի առաջնորդները և կառավարիչները որոշակի պատասխանատվություն պետք է ստանձնեն ներգրավմանը և բազմազանությանը ուժ հաղորդելու համար և պետք է առողջ ու արագ կերպով արձագանքեն ցանկացած պահվածքի, որը խախտում է սույն քաղաքականությունը և որի մասին իրենք տեղեկացել են:

Բողոքներ

Սույն քաղաքականությունը չենթարկվելու միջադեպերի կամ ցանկացած այլ պահվածքի մասին, որը ազդում է  ներգրավման և բազմազանության վրա,  պետք է սովորաբար առաջին հերթին զեկուցել անմիջական ղեկավարներին: Որպես այլընտրանք նման միջադեպերի մասին կարելի է զեկուցել անմիջական ղեկավարի անմիջական ղեկավարին կամ Մարդկային ռեսուրսների բաժնի անդամին: Մենք հանձն ենք առել արագ և մանրամասն  (և հնարավորինս  կոնֆիդենցիալ ու գաղտնի կերպով) արձագանքել նման բողոքներին:

Մենք չենք հանդուրժում արդարացիորեն ներկայացված ցանկացած բողոքի առնչությամբ որևէ հետապնդում: Հետապնդումը վերաբերում է ոչ միայն բողոքողի դեմ ուղղված պահվածքին, այլ նաև ցանկացած այլ անձի դեմ պահվածքին, ով ներգրավված է համապատասխան հետաքննության մեջ: 

Պատժամիջոցներ

Մենք կարող ենք Բիզնեսի վարման մեր օրենսդրության համաձայն  կարգապահական և այլ կիրառելի վարույթներ նախաձեռնել ցանկացած անձի դեմ, ով մեր կարծիքով խախտել է սույն քաղաքականությունը: Նման վարույթը կարող է հանգեցնել ընդհուպ մինչև համապատասխան կարգապահական պատժամիջոցների կիրառմանը, այդ թվում՝ աշխատանքից հեռացմանը: 

Քաղաքականության կարգավիճակը

Մենք մեզ իրավունք ենք վերապահում վերանայել և փոփոխել սույն քաղաքականությունը՝ նպատակ ունենալով ապահովել  ներգրավման և բազմազանության համապատասխան խրախուսումը: