Կոկա-Կոլա ՀԲՔ «Մարդու իրավունքների քաղաքականությունը» ներկայացված է ստորև:
- Մարդու իրավունքների հարգումը էական է Կոկա-Կոլա ՀԲՔ-ի և այն համայնքների կայուն զարգացման համար, որտեղ մենք գործում ենք: Մեր Ընկերությունում մենք հանձն ենք առել ապահովել մարդկանց նկատմամբ արժանապատիվ և հարգալից վերաբերմունքի դրսևորումը:
- Կոկա-Կոլա ՀԲՔ-ի Մարդկային ռեսուրսների քաղաքականությունը առաջնորդվում է մարդկային ռեսուրսների միջազգային սկզբունքներով, որոնք ներառված են Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրում, Աշխատանքի միջազգային կազմակերպության Աշխատանքի վայրում հիմնարար սկզբունքների և իրավունքների հռչակագրում, Միավորված ազգերի կազմակերպության Գլոբալ պայմանագրում և Միավորված ազգերի կազմակերպության մարդու իրավունքների բնագավառում ձեռնարկատիրական գործունեության կարգավորող սկզբունքներում:
- Մարդու իրավունքների քաղաքականությունը վերաբերում է Կոկա-Կոլա ՀԲՔ-ին, վերջինիս սեփականությունը հանդիսացող իրավաբանական անձանց, իրավաբանական անձանց, որոնցում վերջինս տնօրինում է տոկոսների մեծամասնությունը և այն միջոցներին, որոնք վերջինս կառավարում է: Ընկերությունը հանձն է առել պահպանել սույն Քաղաքականության սկզբունքները: Մատակարարներին ուղղորդող մեր սկզբունքները վերաբերում են մեր մատակարարներին և համապատասխանեցված են սույն Քաղաքականության ակնկալիքներին և հանձնառություններին: