Մենք փորձում ենք հարաբերություններ ձևավորել այն մատակարարների հետ, ովքեր կիսում են մեր նմանատիպ արժեքները և վարում են բիզնեսը էթիկայի սահմաններում: Մենք ձգտում ենք մեր մատակարարներին վերաբերել այնպես, ինչպես ակնկալում ենք, որ մեզ վերաբերվեն:

Որպես բարոյագիտական գործարար կազմակերպություն՝ Կոկա-Կոլա ՀԲՔ Ընկերությունը և իր մասնաճյուղերը (միասնաբար այսուհետ՝ «Կոկա-Կոլա Հելլենիկ» կամ «Ընկերություն») ստանձնում են պատասխանատվություն ապահովել, որ իրենց գործարար գործողությունները ուղղակիորեն կամ անուղղակիորեն չեն նպաստում մարդու իրավունքների չարաշահմանը: Մենք օգտագործում ենք մեր ազդեցությունը, որպեսզի ներքին մակարդակով ապահովենք, որ մեր աշխատողները ամբողջովին ըմբռնեն մարդու իրավունքների հանդեպ Ընկերության հանձնառությունը և իրենց անձնական իրավունքներն ու պարտականությունները:

Նրանք, ովքեր համագործակցում են մեր Ընկերության հետ բոլոր այն երկրներում, որտեղ մենք գործում ենք, տեղյակ են, որ մենք պատրաստ ենք կառավարել մեր բիզնեսը համաձայն արժեքների միասնական փաթեթի, որը ներառում է որակի, ներգրավվածության և գերազանցության ամենաբարձր չափանիշները: Մենք հարգում ենք յուրահատուկ սովորույթները և մշակույթները, որոնք առկա են այն համայնքներում, որտեղ մենք գործում ենք:

Վարելով այսպիսի քաղաքականություն՝ մենք ձգտում ենք զարգացնել հարաբերությունները մատակարարների հետ, ովքեր ունեն նմանատիպ արժեքներ և բիզնեսը նույնպես վարում են բարոյագիտական կերպով: Մենք ձգտում ենք վարվել մատակարարների հետ նույն այն մոտեցմամբ, որն ակնկալում ենք մեր նկատմամաբ: Որպես մատակարարների հետ հարաբերությունները զարգացնելու և ամրապնդելու շարունակական ջանքերի մի մաս՝ մենք որդեգրել ենք այս Մատակարարների ուղեցույց սկզբունքները՝ հաստատված մատակարարների հետ աշխատանքում օգտագործելու համար: Այս Սկզբունքները հիմնված են այն համոզմունքի վրա, որ լավ կորպորատիվ վարքագիծը անհրաժեշտ է մեր երկարաժամկետ գործնական հաջողության համար և այն պետք է արտացոլված լինի շուկայում մեր հարաբերությունների ու գործողությունների մեջ, աշխատավայրում, շրջակա միջավայրում և համայնքում:

Մենք ուրախ ենք համագործակցել մեր մատակարարների հետ՝ Ուղեցույց սկզբունքներում ամրագրված պահանջները ըմբռնելու և դրանց նկատմամբ համապատասխանությունը ապահովելու հարցերի շուրջ: