Սպառողների համար արված մեր փաթեթավորումից հետո մնացած աղբի տնօրինման քաղաքականությունը ներկայացված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած դիրքից և գործառույթից:

Կոկա-Կոլա Հելլենիկը հանձն է առել շարունակաբար բարելավել իր բնապահպանական գործողությունները  փաթեթավորման  և փաթեթավորման թափոնների ոլորտում: Կոկա-Կոլա Հելլենիկի բոլոր տարածքները ներգրավված եմ  շարունակական բարելավման մեջ, որը արդյունավետության առումով չափվում և գնահատվում է:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը հանձնառել է շարունակաբար բարելավել շրջակա միջավայրին վերաբերող գործունեությունը փաթեթավորման և օգտագործված տարայի ոլորտում: Կոկա-Կոլա Հելլենիկ Ընկերությունն իր բոլոր շուկաներում ստանձնել է շարունակական բարելավման հանձնառություն, որի արդյունավետությունը չափվում է և գնահատվում: Ընկերությունը աջակցում է բոլոր երկրներում օգտագործված տարային վերաբերող ծրագրերի իրականացմանը: Այդ ծրագրերի նպատակներն են`

• Համատիրել երկրի օգտագործված տարայի մշակման ծրագրերին (թափոնների վերամշակման կազմակերպությունների միջոցով)։

• Ակտիվորեն անդամակցել Թափոնների վերամշակման կազմակերպությունների Կառավարման խորհրդին` բարձր մակարդակի պատշաճ մասնակցությամբ:

• Որպես թափոնների վերամշակման կազմակերպությունների լիազորված անդամ տիրել և պատասխանատվություն կրել հավաքած նյութերի համար:

• Ներդնել վերամշակման կազմակերպման արդյունավետ սխեմաներ` հնարավորինս ցածր կայուն գներով:

• Մշակել և իրականացնել Բիզնես ծրագրեր` ամենաբարձր չափանիշներին համապատասխան:

Այս նպատակներին հասնելու համար Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը`

• Կատարելագործում է օգտագործված տարայի հավաքման սխեմաները և նպաստում է սպառողների իրազեկության բարձրացմանը:

• Մասնակցում է հանրային իրազեկության բարձրացման ծրագրերին, թափոնների տարբերակված հավաքման վերաբերյալ ուսուցմանը և շրջակա միջավայրի աղտոտման դեմ քարոզարշավներին:

• Աշխատում է պետական կառավարման մարմինների և մասնավոր հատվածի հետ` ստեղծելու այնպիսի իրավական դաշտ, որտեղ հնարավոր կլինի միաժամանակ ապահովել տնտեսական առաջընթացը, թափոնների թաղումից խուսափելը և արտանետումների կրճատումը:

• Պաշտպանում է այն տեսակետը, որ հանրային քաղաքականությունը և կարգավորիչ միջամտությունները պետք է խրախուսեն պատշաճ տեխնոլոգիական լուծումները և լրացնեն շուկայական մեխանիզմները:

• Կողմնակից է այն գործելակերպի զարգացմանն ու տարածմանը, երբ հանրային միջոցառումներից հետո կազմակերպվում է օգտագործված տարայի հավաքում` շրջապատի աղտոտումից խուսափելու նպատակով: • Աշխատում է փաթեթավորման փակ ցիկլով աշխատելու ուղղությամբ:

• Ձգտում է ներդրումներ կատարել օգտագործված յուրաքանչյուր շշից վերամշակման միջոցով նոր շիշ (Bottle-to-Bottle) արտադրող գործարանների կառուցման մեջ կայուն ռեսուրսներ (օրինակ, օգտագործված պոլիէթիլենային շշերի հավաքման շահավետ և արդյունավետ սխեմաներ) ունեցող բոլոր երկրներում:

• Փաթեթավորման ու օգտագործված տարայի ռազմավարություններն ընդգրկում է տարեկան բիզնես պլանավորման գործընթացում, որպեսզի այն կազմի ընկերության ընդհանուր գործունեության անքակտելի մասը:

• Սահմանում է սննդի անվտանգության և որակի չափելի տարեկան նպատակներ իր գործունեության բոլոր շուկաներում` խմբի մակարդակով ապահովելու համար շարունակական բարելավումը և համապատասխանությունը բոլոր չափորոշիչներին:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ձգտելու է.

• Ազդել քաղաքականության, կարգավորումների և նորարարության վրա` զարգացնելով կառուցվածքային երկխոսությունը շահագրգիռ կողմերի հետ, որը կնպաստի փաթեթավորման փակ ցիկլով լուծումներ գտնելուն, կխրախուսի շուկայական մեխանիզմներն ու առաջ կմղի տեխնոլոգիական տեսակավորման իննովացիաները:

• Ակտիվացնել փաթեթավորման միջոլորտային ասոցիացիաների գործունեությունը` նպատակ ունենալով սատարել օգտագործված փաթեթավորման և փաթեթավորման նյութերի բնապահպանական ազդեցությունը չեզոքացնելու լուծումներին:

• Ապահովել, որ Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության սպառողները ունենան ապրանքների և փաթեթավորումների ընտրության ազատությունը:

• Բարձրացնել օգտագործված փաթեթավորման մշակմամբ զբաղվող կազմակերպությունների գործունակությունն ու աշխատանքի արդյունավետությունը:

• Շարունակել ավելի թեթև քաշով սկզբնական փաթեթավորմանն ուղղված ջանքերը և խրախուսել բազմակի օգտագործման և ավելի խնայողական փաթեթավորման կիրառումը:

• Շարունակել ավելացնել զովացուցիչ ըմպելիքների փաթեթավորման մեջ վերամշակված նյութերի օգտագործումը` շեշտը դնելով պոլիէթիլենային (PET) շշերի վրա: