Գործարար վարքագծի կոդեքսը Կոկա-Կոլա ՀԲՔ առաջնային նշանակության քաղաքականություն է։ Մեր բոլոր աշխատակիցները պատասխանատու են գործարար վարքագծի բարձրագույն ստանդարտներին համապատասխան ստանձնած հանձնառությունների կատարման համար։

Կոդեքսը սահմանում է Ընկերության պարտավորությունը բիզնեսը իրականացնել մեր արժեքներին, բոլոր գործող օրենքներին, կանոնակարգերին և արդյունաբերության ոլորտի չափանիշներին համապատասխան: Այն տրամադրում է ուղեցույց, թե ինչ է սպասվում մեզանից յուրաքանչյուրից և հղում է կատարում Ընկերության այլ կանոնակարգերին և ուղեցույցներին:

Կոդեքսը տարածվում է Ընկերության համար աշխատող յուրաքանչյուր անձի վրա՝ անկախ նրա գտնվելու վայրից, դերից կամ զբաղեցրած պաշտոնից: Սա ներառում է բոլոր աշխատողներին, տնօրեններին, գործող հանձնաժողովների անդամներին և Ընկերության Ղեկավարներին: