Գենետիկորեն ձևափոխված օրգանիզմների վերաբերյալ մեր դիրքորոշումը ներկայացված է ստորև:

Իր գործունեության բոլոր 28 երկրներից և ոչ մեկում Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը չի օգտագործում բաղադրիչներ, որոնք գենետիկորեն ձևափոխված են կամ ստացված են գենետիկորեն ձևափոխված օրգանիզմներից։ Հաշվի առնելով այս հանգամանքը և այն, որ չկա կարգավորող կամ առևտրային ոչ մի պահանջ նման բաղադրիչների բացակայությունը պիտակավորելու վերաբերյալ, ընկերությունը դա չի անում:

Ընկերության դիրքորոշումը հետևյալ է. պաշտպանել ժամանակակից կենսատեխնոլոգիայի պատասխանատու օգտագործումը` արդյունավետ կերպով կարգավորող հսկողության, ինչպես նաև դրա օգտագործման մասին համապատասխան տեղեկատվության տրամադրման պայմաններում։ Բերքի որակը բարելավելու նպատակով նման տեխնոլոգիաների օգտագործումը կարող է ծառայել մարդկության շահերին, և առանձին կիրառումները պետք է դիտարկվեն՝ ելնելով դրանց օգտավետությունից:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ընդունում է, որ սննդի մեջ գենետիկորեն ձևափոխված բաղադրիչների օգտագործման վերաբերյալ հանրային կարծիքը դերևս լիովին ձևավորված չէ և նշում է, որ դրանց մասին բանավեճը և հանրության կողմից դրանց ընդունումը Եվրոպայում և աշխարհի մյուս երկրներում գտնվում են տարբեր փուլերում: Քանի որ հանրային քննարկումները շարունակվում են, Ընկերությունը վերահսկում է իրավիճակը և պատրաստ է վերանայել իր քաղաքականությունը և փոփոխություններ մտցնել իր քաղաքանության մեջ՝ ըստ ի հայտ եկող զարգացումների։