Մեր բնապահպանական քաղաքկանությունը ներկայացված է ստորև․ Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը պարտավորվում է իր ողջ գործունեությունն իրականացնել` հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և բնապահպանական հետևանքները։ Ընկերությունը գտնում է, որ շրջակա միջավայրը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, և բոլոր աշխատակիցները պատասխանատու են բնապահպանական առումով կայուն գործունեության համար:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը բնապահպանական իր չափանիշներին համապատասխանելու գործում ձգտում է հասնել կայուն բարելավման՝ միևնույն ժամանակ աշխատելով նվազեցնել տեղական և գլոբալ միջավայրի վրա իր ունեցած բացասական ազդեցությունը՝ ընկերության գործունեության ընդլայնմանը զուգընթաց։ Այս նպատակներին հասնելու համար Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը՝

• Գործունեությունն իրականացնում է համապատասխան բոլոր օրենքներին և կանոնակարգերին համահունչ և կիրառում է իր ներքին բարձր բնապահպանական չափանիշները:

• Իրականացնում և հավաստագրում է շրջակա միջավայրի կառավարման միջազգայնորեն ճանաչված ISO 14001 համակարգը իր գործունեության բոլոր ոլորտներում՝ ապահովելու հաշվետվողականությունը և շարունակական կատարելագործումը:

• Բնապահպանական ռազմավարության ուղղությունները և նպատակները ներառում է իր բիզնես պլանավորման գործընթացում՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության կարգավորումը իր գործողությունների անբաժանելի մասը դարձնելու նպատակով։

• Տարորոշում է բնապահպանական մոտեցումները, սահմանում է բնապահպանական նպատակներ, վերահսկում է արդյունքները և աուդիտի ենթարկում գործընթացները՝ գնահատելու իր գործունեությունը ներքին և արտաքին բնապահպանական չափանիշներին համապատասխան:

• Տարորոշում և կիրառում է ուղիներ՝ բարձրացնելու ընկերության կողմից նյութերի և ռեսուրսների օգտագործման, աղտոտվածության կանխարգելման, արտանետումների նվազեցման և աղբի վերամշակման արդյունավետությունը։

• Պարտավորվում է պահպանել ջրբաժան ռեսուրսները՝ խնայելով ջուրը և մաքրելով կեղտաջրերը։

• Պարտավորվում է պաշտպանել կլիման՝ նվազեցնելով էներգիայի օգտագործումն և սառեցնող նյութերի արտանետումները:

• Առաջատար դեր է խաղում ըմպելիքների արտադրության ոլորտում էկոլոգիապես կայուն փաթեթավորումը խթանելու գործում՝ թեթև քաշի, ըմպելիքի փաթեթավորման վերամշակման և իր փաթեթավորման մեջ վերամշակված նյութերի օգտագործման միջոցով։

• Քաջալերում է իր աշխատակիցներին բացահայտել և օգտագործել բոլոր հնարավորությունները՝ բարելավելու բնապահպանական ցուցանիշները և թափոնների կառավարումը սեփական աշխատանքային տարածքում։

• Համագործակցում է շահառուների հետ բնապահպանական այն խնդիրների լուծման գործում, որոնցում Ընկերությունը կարող է ունենալ արդյունավետ և տևական ներդրում։

• Տեղեկացնում է շահառուներին իր բնապահպանական պահանջների և գործունեության մասին։