Կլիմայի փոփոխության դեմ պայքարի մեր քաղաքականությունը ներկայացված է ստորև: Այն տնօրինվում և հաստատվում է Տնօրենների խորհրդի Կորպորատիվ սոցիալական պատասխանատվության հանձնաժողովի կողմից: Սույն ծրագրի հաջող իրականացման համար պատասխանատու է Կոկա-Կոլա Հելլենիկի աշխատակիցներից յուրաքանչյուրը՝ անկախ կազմակերպությունում ունեցած իր դիրքից և գործառույթից:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ձգտում է սահմանափակել իր ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա և իր ողջ գործունեությունը կայուն կերպով իրականացնել: Մենք համարում ենք, որ մասնավոր հատվածը առանցքային դերակատարություն պիտի ունենա այսօրվա կլիմայական մարտահրավերներին կայուն լուծումներ գտնելու գործում:

Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերության գործունեության հետևանքով ջերմոցային գազերի ուղղակի արտանետումներն հիմնականում շշալցնող գործարանների աշխատանքի և շարժակազմի կողմից էներգիայի օգտագործման արդյունք են։ Անուղղակի արտանետումների աղբյուրները հումքն է (բաղադրիչներ և փաթեթավորում) և սառեցնող սարքավորումները։ Մեր բնապահպանական քաղաքականությանը համահունչ, մենք

• կկրճատենք մեր գործունեության ընթացքում սպառվող էներգիայի քանակը։ • կկիրառենք այլընտրանքային կամ վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաներ, որոնք մեր ձեռնարկությունները կապահովեն լրացուցիչ էներգիայով: Սրա օրինակներից է շշալցման գործարանների կողքին ջերմային և էլեկտրական էներգիայի համակցված արտադրության կայաններ կառուցելու մեր ծրագիրը:

• կներգրավենք մեր շահառուներին կլիմայի փոփոխության դեմ պայքարում, օրինակ, աշխատելով մատակարարների հետ փաթեթավորման նյութերում ածխածնի պարունակության և մեր սառեցնող սարքավորումների ածխածնային արտահոսքի նվազեցման ուղղությամբ:

• կզեկուցենք ջերմոցային գազերի մեր արտանետումների, թիրախների, արդյունքների և գործունեության մասին հրապարակավ և Ջերմոցային գազերի արտանետումների արձանագրությանը համապատասխան: