Կոկա-Կոլա ՀԲՔ-ում հավատարիմ ենք մեր բոլոր բիզնես գործողությունները ամբողջական և հասարակության ու շրջակա միջավայրի հանդեպ հարգանքով իրականացնելուն։
Ցուցադրել 19 արդյունքներից 1-10
Կոկա-Կոլա Հելլենիկը հանձն է առել մշակել և կիրառել իր բիզնես գործունեության հետ կապված ռիսկերին համապատասխան Աշխատանքային առողջության և անվտանգության (ԱԱԱ) արդյունավետ համակարգեր, չափանիշներ և պրակտիկաներ:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը հոգ է տանում իր սպառողների առողջության մասին։ Ընկերությունը առաջարկում է ըմպելիքների լայն տեսականի. ավանդական գազավորված ըմպելիքներից` այդ թվում նորմալ և ցածր կալորիականությամբ, մինչև հյութեր, ջրեր և այլ ոչ գազավորված ըմպելիքներ։ Դրանք բոլորը կարելի է օգտագործել առողջ սննդակարգի շրջանակներում։
Մենք ձգտում ենք նվազեցնել աշխատանքի հետ կապված մեքենաներից առջացած վնասվածքների և մահվան ռիսկերը և խրախուսում ենք բոլոր աշխատակիցներին կիրառել անվտանգ երթևեկության կանոնները նաև ոչ աշխատանքային ժամերին։
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը պարտավորվում է իր ողջ գործունեությունն իրականացնել` հաշվի առնելով շրջակա միջավայրի վրա ազդեցությունը և բնապահպանական հետևանքները։ Ընկերությունը գտնում է, որ շրջակա միջավայրը յուրաքանչյուրիս պատասխանատվությունն է, և բոլոր աշխատակիցները պատասխանատու են բնապահպանական առումով կայուն գործունեության համար:
Կոդեքսը սահմանում է Ընկերության պարտավորությունը բիզնեսը իրականացնել մեր արժեքներին, բոլոր գործող օրենքներին, կանոնակարգերին և արդյունաբերության ոլորտի չափանիշներին համապատասխան: Այն տրամադրում է ուղեցույց, թե ինչ է սպասվում մեզանից յուրաքանչյուրից և հղում է կատարում Ընկերության այլ կանոնակարգերին և ուղեցույցներին:
Ընկերության դիրքորոշումը հետևյալ է. պաշտպանել ժամանակակից կենսատեխնոլոգիայի պատասխանատու օգտագործումը` արդյունավետ կերպով կարգավորող հսկողության, ինչպես նաև դրա օգտագործման մասին համապատասխան տեղեկատվության տրամադրման պայմաններում։ Բերքի որակը բարելավելու նպատակով նման տեխնոլոգիաների օգտագործումը կարող է ծառայել մարդկության շահերին, և առանձին կիրառումները պետք է դիտարկվեն՝ ելնելով դրանց օգտավետությունից:
Որպես ԽԱԵԳՄ-ի անդամ մենք հետևում ենք վերջինիս հանձնառություններին հանրային կրթության, առողջ ապրելակերպի, ֆիզիկական ակտիվության ծրագրերի, սպառողների տեղեկատվության, գովազդի և կոմերցիոն հաղորդակցության, գիտական հետազոտությունների, գովազդային ակցիաների և ընտրության հարցում:
Մեր մոտեցումը կաշառակերության նկատմամբ պարզ է` մենք ցուցաբերում ենք զրոյական հանդուրժողականություն դրա նկատմամբ:
Կոկա-Կոլա Հելլենիկ ընկերությունը ձգտում է սահմանափակել իր ազդեցությունը կլիմայի փոփոխության վրա և իր ողջ գործունեությունը կայուն կերպով իրականացնել:
Կոկա-Կոլա ՀԲՔ Կորպորատիվ նվիրատվությունների քաղաքականությունը կենտրոնանում է ներդրումների հիմնական ուղղությունների վրա, խրախուսում է աշխատակցիների ներգրավածությունը, ինչպես նաև աջակցում է բիզնես ռազմավարությանը՝ ստրանդարտացնելով խմբի մոտեցումը։