Ռազմավարական առաջնահերթություններ

Մեր տեսլականին հասնելու համար մենք կենտրոնանում ենք չորս ռազմավարական առաջնահերթությունների վրա:

Գրեթե մեկ տասնամյակ  Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան աշխատել է մեր բոլոր բիզնես գործընթացներում և որոշումներում  կորպորատիվ պատասխանատվություն և կայունություն սերմանելու վրա: Մենք առանձնացրել ենք բնապահպանական և սոցիալական այն հարցերը, որոնք առավել նշանակալից են մեր բիզնեսի համար, խորհրդակցել ենք հիմնական շահակիցների հետ և մշակել նպատակասլաց ռազմավարություններ և հանձնառություններ՝ բոլոր շահակիցների համար արժեք ստեղծելու և բացասական ազդեցությունները նվազեցնելու նպատակով: Մենք նաև հետևողականորեն սահմանել ենք նպատակասլաց  երկարաժամկետ թիրախներ և հաշվետու եղել դրանց համար՝ մնալով պատասխանատու մեր պարտավորությունների իրականացման համար:   

White bear and a girl hold Coca-Cola bottles | Սպիտակ արջն ու աղջիկը բռնել են Կոկա-Կոլա շշեր

Համայնքի վստահություն

Մեր համայնքներում վստահության ստեղծում

Մենք կարծում ենք, որ մեր բիզնեսը կարող է այնքանով  առողջ և ուժեղ լինել, որքանով որ այն համայնքները, որտեղ մենք գործունեություն ենք իրականացնում:  Ի վերջո առողջ, կայուն զարգացող բիզնեսը պահանջում է  ունենալ արագ զարգացող համայնքներ: Վստահությունը  հաճախորդների, սպառողների, աշխատակիցների, հիմնարկների, բիզնես գործընկերների և բաժնետերերի հետ մեր հարաբերությունների հիմքն է և մենք վստահություն ենք ձևավորում կենտրոնանալով հետևյալ ռազմավարական նպատակների վրա՝ ապահովել հանրային բարեկեցությունը և նվազեցնել շրջակա միջավայրի վրա մեր ազդեցությունը։

People try new Coca-Cola slim can | Մարդիկ փորձում են նոր թիթեղյա տարայով Կոկա-կոլա

Սպառողների ընտրություն  

Մեր սպառողներին բոլոր առիթների համար ճիշտ արտադրանք առաջարկելը  

Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի համար սպառողների կարևորումը նշանակում է բավարարել և գերազանցել սպառողների սպասումները՝ առաջարկելով ճիշտ արտադրանք, ճիշտ փաթեթավորմամբ, ճիշտ եղանակներով,  ճիշտ առիթի համար: Մենք շարունակաբար ավելացնում ենք մեր ապրանքների տեսականին՝ յուրաքանչյուր ապրանքի համար ապահովելով բարձր որակի չափանիշներ: Այս ապրանքները պետք է հետևողականորեն  թարմ լինեն, առաջնակարգ վիճակում և համապատասխան ժամանակ ներկայացվեն սառը վիճակում:    

|Business developer places promo campaign | Բիզնեսի զարգացնողը տեղադրում է ակցիան

Հաճախորդների նախապատվություն  

Մեր հաճախորդների ակնկալած արտադրանքի և ծառայությունների տրամադրում  

Մեր հաճախորդների հետ հաջող հարաբերությունների կառուցումը էական է մեր հաջողության համար: Մենք շատ ենք աշխատում՝ երաշխավորելու համար, որ մեր մարդիկ մշտապես կենտրոնացած լինեն մեր հաճախորդների կարիքների և դրանց բավարարման վրա: Մենք նպատակ ունենք  գերազանցել մատուցման և իրագործման առումով ակնկալիքները՝ լավագույն մատակարարը դառնալու համար, և որպես գործընկերներ աշխատում ենք հաճախորդների հետ՝ արժեքի ստեղծման հարցում հնարավորինս լավագույն հարաբերությունների հասնելու նպատակով:

Coca-Cola, Coca-Cole Zero, Fanta, Sprite, Nestea shelf | Կոկա-Կոլա, Կոկա-Կոլա Զերո, Ֆանտա, Սպրայտ, Նեսթի դարակ

Ծախսերի առաջատարություն

Կենտրոնացում ծախսերի արդյունավետ մտածելակերպի վրա   

2016թ 2015թ-ի համեմատ  հումքի գները կայուն էին, իսկ արտարժույթի փոխարժեքի տատանումները որոշ երկրներում շարունակում էին բացասական ազդեցություն ունենալ մեր շահութաբերության վրա: Չնայած դրան մենք շարունակեցինք կենտրոնանալ գների վերահսկման վրա և դա օգնեց ապահովել, որ շնորհիվ գնի և ապրանքի փոխհարաբերության կատարելագործման ապահովենք զուտ հասույթի աճըՄեր գործունեության համեմատական շահութաբերությունը 2015թ աճել է 7.5 տոկոսով, իսկ 2016թ՝ 8.3 տոկոսով: