Մեր նպատակը

Մենք կարծում ենք, որ մեր արածը կարևոր է մեր բիզնեսի համար և դրանից դուրս:

Հայաստանում, ինչպես յուրաքանչյուր երկրում, որտեղ գործում է Կոկա-Կոլա ՀԲՔ-ն,  մենք ազդեցություն ունենք սպառողների, մեր աշխատակիցների և համայնքների  կյանքի վրա: Սա բերում է ավելի լայն պատասխանատվության՝ մեր բիզնեսի համար առավել լայն նպատակի:

Այդ նպատակն է՝ բերել միասնականություն, տարածել երջանկություն և ոգեշնչել ավելի լավ ապագայի համար: 

Coca-Cola HBC Armenia staff celebrates Company's 20th anniversary | Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի անձնակազմը նշում է Ընկերության 20 ամյակը
2016թ. Կոկա-Կոլա ՀԲՔ նշեց իր 20-ամյակը

Մեր նպատակը մեր մարդկանց համար շարժառիթ է զգալի ներդրում ունենալու համար ոչ միայն սոսկ մեր բիզնեսում, այլ ամբողջ հասարակությունում՝ որպես մեկ ամբողջություն: Այն արտահայտում է մեր սերը մեր ապրանքանիշերի նկատմամբ, այն ջերմեռանդությունը, որ տածում ենք  մեր բիզնեսի հանդեպ, մեր հոգատարությունը միմյանց նկատմամբ և մեր լավատեսությունը, որը բարձր է պահում մեր ձգտումները և ակնկալիքները:   

 

Միասնականությունը  այն է ինչ բնորոշում է մեզ՝ մենք միշտ ոտքի ենք կանգնում միմյանց համար, փորձում իմաստ դնել մեր առօրյա կյանքում և փոխել աշխարհը դեպի լավը: 

Երջանկությունը այն է ինչ մենք տարածում ենք շուկայում յուրաքանչյուր շշի հետ: Մեր երջանկությունը գալիս է ներսից և տարածվում մեր սպառողների, հաճախորդների և գործընկերների վրա, երբ մենք կիսվում ենք մեր ապրանքանիշերի նկատմամբ մեր սիրով և կենսուրախությամբ:    

Ավելի լավ ապագա քանի դեռ մենք ամեն օր ոգեշնչվում ենք մեր համայնքների հետ շարունակ կիսվելով, մենք կկարողանանք միասին աճել՝ ձգտելով դեպի կայուն ապագան: