Մենք հարուստ ժառանգություն և ոգևեշնչող ապագա ունենք՝ սկսած 1886թ Կոկա-Կոլայի ստեղծումից մինչև դրա ժամանումը Հայաստան 1996թ և Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսներով համաշխարհային առաջատարի ճանաչումը։

Ցուցադրել տեսահոլովակը
Display of all historic Coca-Cola bottles

Ամենասկզբում

  • Կոկա-Կոլան ստեղծվել է Ջոն Էս. Պեմբերտոնի կողմից  1886թ և մատուցվել է Ջեյքոբի դեղատանը   
  • Արդեն 1895թ Կոկա-Կոլան վաճառվում և սպառվում էր ԱՄՆ բոլոր նահանգներում 
  • 1899թ Ազա Քանդլերը $1 դոլարի դիմաց  Կոկա-Կոլայի շշի նկատմամբ իրավունքները վաճառեց  Բենջամին Ֆ Թոմասին և  Ջոզեֆ Բ Վայթհեդին Թենեսիի Չաթանուգա քաղաքից:   

Կոկա-Կոլա ՀԲՔ-ի պատմությունը

  • ԱՋ Լեվենտիսը 1951թ հիմնում է Նիգերիայի շշալցման ընկերությունը
  • 1969թ Հունաստանում  հիմնադրվում է Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյը:
  • 1981թ Կար-Տեսս Հոլդինգ ԷսԷյը՝ մասնավոր հոլդինգային ընկերությունը  ձեռք է բերում  Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյ-ի 99.9  տոկոսը
  • 1991թ Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյ-ի բաժնետոմսերը ներկայացվում են Աթենքի բորսայի ցանկում 
  • 2000թ Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյ-ը ձեռք է բերում Կոկա-Կոլա Բեվերիջիս ՍՊԸ-ն՝ ձևավորելով Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի ԷսԷյը: 
Coca-Cola HBC Armenia employees in front of red warehouse | Կոկա-Կոլա ՀԲՔ աշխատակիցները կարմիր պահեստի առջև

Կոկա-Կոլա ՀԲՔ-ն գալիս է Հայաստան 

  • 1996թ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիա-ն հիմնադրվում է Երևանում․ արտադրվում են Կոկա-Կոլայի և Ֆանտա Նարինջի առաջին շշերը Հայաստանում
  • 1997թ  Հայաստանում ներկայացվում է Սպրայտի առաջին շիշը
  • 1999թ Կոկա-Կոլան դառնում է Առաջին Համահայկական խաղերի բացառիկ ըմպելիք արտադրող գործընկերը։ 

  • 2000թ Սկիզբ է առնում Ֆանտայի և Բոնակուայի արտադրությունը

Coca-Cola HBC staff | Կոկա-Կոլա ՀԲՔ անձնակազմ

2001

  • Կոկա-Կոլան ստանում է «Տարվա լավագույն ապրանք» ազգային մրցանակը
  • սկսվում է Ֆրեսկայի արտադրությունը
  • Կոկա-Կոլան դառնում է երկրորդ Համահայկական խաղերի խմիչքների բացառիկ արտադրողը:
Rich juice | Րիչ հյութ

Աճի ժամանակաշրջան

  • 2003թ սկսվում է Ֆանտա Էկզոտիկի արտադրությունը  
  • 2004թ սկսվում է Կոկա-Կոլա Լայթի արտադրությունը
  • 2005թ Կոկա-Կոլա Լայթը հասանելի է դառնում մետաղյա տարաներով
  • 2006թ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան  կազմակերպում է Ֆուտբոլի դպրոցական գավաթի առաջին առաջնությունը, Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան  սկսում է ներմուծել Ռիչ և Դոբրի հյութերը, որոնք արագ առաջատար դիրքեր են գրավում շուկայում: 
Schweppes cans | Շվեփս թիթեղյա տարաներ
  • 2007թ Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան  սկսում է հայ սպառողներին  առաջարկել Շվեփս և Նեսթի
  • 2008թ հայկական շուկայում առաջին անգամ ներկայացվում են  Բըրն և Փաուերեյդ սպորտային ըմպելիքները, Կոկա-Կոլա ՀԲՔ-ն առաջին անգամ ներառվում է Դոու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսներում 
  • 2009թ հայ սպառողների համար հասանելի են դառնում Ֆանտայի և Դոբրիի նոր համեր
  • 2010թ Դոբրիի հյութերը արժանանում են «Տարվա լավագույն ապրանք» ազգային մրցանակին
Bikers before the start | Հեծանվորդները ստարտից առաջ

2011թ՝ 15 տարի Հայաստանում

  • Բացվում է իր տեսակի մեջ առաջին կեղտաջրերի մշակման գործարանը
  • Կոկա-Կոլան և Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան  կազմակերպում են Ֆուտբոլի դպրոցական գավաթի առաջնություն, որը արժանանում է «Առողջ ապրելակերպի լավագույն խրախուսում մրցանակի»
  • Կոկա-Կոլան արժանանում է «Տարվա լավագույն ապրանք»
    ազգային մրցանակին
  • Կոկա-Կոլան և Հայաստանի հեծանվորդների ասոցիացիան կազմակերպում են մրցավազք՝ Առողջ ապրելակերպի մասին տեղեկացվածության բարձրացման նպատակով
  • Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան կառուցում է առաջին համայնքային խաղահրապարակը
A community playground built by Coca‑Cola Hellenic Armenia | Համայնքային խաղահրապարակ կառուցված Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիայի ջանքերով

2012թ

  • Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան և Կոկա-Կոլան կազմակերպում են Ֆուտբոլի  գավաթի առաջնություն դպրոցականների համար
  • Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան և Հայկական կարմիր խաչի ընկերությունը համաձայնագիր են ստորագրում համատեղ աշխատելու մասին՝ աղետների հետևանքների մեղմացման, վերականգնողական միջոցառումների և հանրային առողջապահության օժանդակության տրամադրման նպատակով
  • Կոկա-Կոլա Արմենիան իր շշալցման գործարանին հարակից տարածքում պաշտոնապես բացում է համայնքային նոր խաղահրապարակ
  • Բնապահպանական, սոցիալական և կառավարման չափորոշիչների հիման վրա Կոկա-կոլա ՀԲՔ դասվում է Սննդի և խմիչքի արտադրությամբ զբաղվող ամենակայուն զարգացում ունեցող ընկերությունների առաջին եռյակում  ըստ Ֆայնենշըլ Թայմս Սթոք Իքսչեյնջ Գրուպի:  
Coca-Cola School Footbal Cup 2013 winners | Կոկա-Կոլա դպրոցական ֆուտբոլի առաջնության 2013թ․ հաղթողները

2013թ

  • Կոկա-Կոլա ՀԲՔ-ն առաջատար տեղ է զբաղեցնում Լոնդոնի ֆոնդային բորսայի ցանկում   
  • Ըստ Դու Ջոնսի կայուն զարգացման ինդեքսների Կոկա-Կոլա ՀԲՔ-ն դասվում է խմիչքներ արտադրող ընկերությունների մեջ առաջինը Եվրոպայում  և երկրորդը աշխարհում 
  • Երևանի Կենտրոն վարչական շրջանում Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի կողմից բացվում է  երրորդ համայնքային խաղահրապարակը
Bikers look up on the camera | Հեծանվորդները նայում են վեր տեսախցիկին

2014թ

  • Գարնանը Կոկա-Կոլա Ընկերությունը գործարկում է «Եղի՛ր ակտիվ, ապրի՛ր առողջ» նախագիծը, որի առաքելությունն է Հայաստանում խթանել ակտիվ առողջ ապրելակերպը և  զարգացնել հեծանվային մշակույթը:
  • Կոկա-Կոլա ՀԲՔ ԷյՋին ճանաչվում է 2014թ ոլորտի առաջատար Դոու Ջոնսի կայուն  զարգացման ինդեքսների համաձայն
Be active be healthy program participants | Եղի՛ր ակտիվ եղի՛ր առողջ ծրագրի մասնակիցներ

2015թ

  • Սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը  և «Կոկա-Կոլա» Արմենիան գործարկում են «Եղի՛ր ակտիվ, ապրի՛ր առողջ» ծրագիրը 
  • Հայաստանում թողարկվում է Կոկա-Կոլա Զերոն
Coke cake on the white table | Կոկա-Կոլա տորթ սպիտակ սեղանի վրա

2016թ՝ աճի 20 տարի

  • Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան նշում է իր 20-րդ տարեդարձը
  • Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան, Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը  (ԱՄՆ ՄԶԳ) և Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարությունը  Փոխըմբռնման հուշագիր են ստորագրում, որի նպատակն է ամբողջ Հայաստանի տարածքում բարելավել ջրային ռեսուրսների արդյունավետ կառավարումը
  • Կոկա-Կոլա ՀԲՔ Արմենիան թողարկում է Կոկա-Կոլայի 20-րդ տարեդարձին նվիրված սահմանափակ քանակով արտադրության շշեր, որոնց վրա պատկերված են Հայաստանի պատմական հուշարձանները  
Coca-Cola HBC Staff and Orran children | Կոկա-կոլա ՀԲՔ Արմենիայի անձնակազմն ու Օրրանի երեխաները

2017թ և հետագան 

  • Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիան և Օրրան բարեգործական կազմակերպությունը  ստորագրում են Փոխըմբռնման հուշագիր: Կոկա-Կոլա Հելլենիկ Արմենիայի աշխատակիցները կամավոր սկզբունքներով  կօգնեն Օրրանի երեխաներին արտադպրոցական ծրագրերում
  • Կոկա-Կոլա Արմենիան միանում է «Նորից Հայաստանը մաքուր դարձնենք» նախաձեռնությանը
  • Ամերիկայի Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը (ԱՄՆ ՄԶԳ), Կոկա-Կոլա Հելլենիկ Բոթլինգ Քամփնի Արմենիան (ԿԿՀԲՔԱ), և Հայաստանում Միավորված ազգերի կազմակերպության զարգացման ծրագրի (ՄԱԶԾ, անգլերեն՝ UNDP)  կողմից մշակված Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի փոքր դրամաշնորհների ծրագիրը նշում են Արարատի մարզի Հայանիստ գյուղի համատեղ ջրային նախագծի առաջին փուլի հաջող ավարտը:
  • Ֆանտան հանդես է գալիս նորացված տեսքով, որը համադրում է նոր տարբերանշանն ու յուրահատուկ պարուրաձև շիշը: